Skip to main content

Հարմարավետ ԵՒ Գրեթե Անձայն Ուղևորություն․ Էլեկտրական Մեքենաների Առավելությունները

Եթե երբևէ փորձել եք քաղաքի աղմկոտ փողոցներում լսել ձեր սիրելի՝ «դանդաղ արտասահմանյան» երաժշտությունը կամ ուղղակի հանգիստ զրուցել ձեր ուղևորի հետ, ապա գիտեք, թե որքան թանկ հաճույք է լռությունը։ Ավանդական մեքենան՝ իր ներքին այրման շարժիչով, նման է նոր-նոր ջութակի գնացող հարևանի երեխայի, ով ձեզ հետ է ամենուր։ Էլեկտրոմոբիլը հեղափոխում է նաև այս ոլորտը։ Այն ձեր շքեղ առանձնասենյակն է անիվների, որում ընդամենը մեկ միտք է պտտվում ձեր գլխում՝ «ի՞նչ անել, որ բոլորն անցնեն այս տրանսպորտային միջոցին, և միասին վայելենք անգամ խցանումները»։ Այս հոդվածում կպատմենք, թե ինչպես է ձայնի բացակայությունը բարելավում մեր առողջությունը, ու ինչու է էլեկտրական մեքենան այսօր համարվում լավագույն «թերապիան» վարորդի համար։

Ձայնային աղտոտվածությունից դեպի բացարձակ անդորր

Մենք սովորել ենք քաղաքային աղմուկին, բայց մեր օրգանիզմը՝ ոչ։ Հետազոտությունները փաստում են, որ տրանսպորտային աղմուկը բարձրացնում է սթրեսի հորմոնների մակարդակը։ Իսկ էլեկտրական շարժիչները հաճախ այնքան անձայն են աշխատում, որ հետիոտների անվտանգության համար հարկավոր է ավելացնել հատուկ ազդանշաններ։

  • Նյարդային համակարգի հանգստություն. եվրոպական երկրներում, օրինակ՝ Նորվեգիայում, որտեղ էլեկտրոմոբիլների քանակն ամենաբարձրն է, իրականացված հարցումները ցույց են տվել, որ վարորդների ավելի քան 70%-ն իրեն շատ ավելի հանգիստ է զգում ղեկին, քան նախկինում։
  • Ակուստիկ «դրախտ». քանի որ չկա շարժիչի մշտական թրթռոցն ու աղմուկը, դուք կարող եք վայելել բարձրակարգ աուդիոհամակարգի յուրաքանչյուր հնչյունը։ Զգուշացնենք, որ մեքենան լքելը կարող է հոգեպես դժվարանալ։
  • Քաղաքային միջավայրի բարելավում. պատկերացրեք Երևանի կենտրոնը՝ սահուն ու անձայն տեղաշարժվող մեքենաներով։ Սա փոխում է ոչ միայն վարորդի, այլև հետիոտնի կյանքի որակը։

Ինչպես նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցներում, աղմուկի նվազեցումն ուղղակիորեն կապված է սիրտ-անոթային համակարգի առողջության հետ։ Էլեկտրոմոբիլն այս հարցում ձեր լավագույն դաշնակիցն է։

Հարմարավետություն․ էդպես լավ չի, մի հատ էլ բազմոց դրեք

Էլեկտրական մեքենաների հարմարավետությունը միայն ձայնի մեջ չէ։ Այն ամբողջական փորձառություն է։

  • Ակնթարթային ջերմություն կամ հովացում. ի տարբերություն սովորական մեքենայի, որը պետք է «տաքանա» ձմռանը, էլեկտրոմոբիլի օդորակման համակարգն աշխատում է անմիջապես։ Դուք նստում եք արդեն տաքացված կամ հովացված սրահ՝ շնորհիվ հեռակա կառավարման։
  • Սահուն արագացում. չկան փոխանցման տուփի «ցնցումներ»։ Էլեկտրական շարժիչն ապահովում է գծային ու սահուն ընթացք, ինչն ուղևորությունը դարձնում է հաճելի նույնիսկ ամենաբարդ խցանումների ժամանակ։
  • Ավելի շատ տարածք. քանի որ էլեկտրական համակարգերը կոմպակտ են, սրահի ու բեռնախցիկի համար մնում է ավելի շատ տեղ։ Շատ մոդելներ ունեն նաև առջևի բեռնախցիկ։

Համաձայն վերջին վերլուծությունների, սպառողները էլեկտրոմոբիլ ընտրելիս որպես գլխավոր պատճառ նշում են հենց վարման հարմարավետությունն ու տեխնոլոգիական հագեցվածությունը։

Ամեն ինչ մտածված է

Շատերը կարծում են, որ էլեկտրոմոբիլի լռությունը միայն շարժիչի բացակայության արդյունքն է, սակայն իրականությունը շատ ավելի հետաքրքիր է։ Ժամանակակից էլեկտրական մեքենաներն օգտագործում են «աղմուկի ակտիվ չեզոքացման» տեխնոլոգիան, որը նույնությամբ կիրառվում է պրեմիում դասի ականջակալների մեջ։ Հատուկ միկրոֆոնները որսում են անիվների ու քամու ձայնը, իսկ մեքենայի դինամիկները հակադիր ձայնային ալիքներ են արձակում՝ չեզոքացնելով աղմուկը։ Սա ստեղծում է վակուումային հանգստություն՝ կտրելով ձեզ արտաքին աշխարհից։

Բացի այդ, էլեկտրոմոբիլների համար մշակվում են հատուկ անվադողեր։ Քանի որ շարժիչի ձայնը չկա, անիվների շփումն ասֆալտի հետ դառնում է ավելի լսելի։ Դրա համար էլ արտադրողները, ինչպիսիք են Michelin-ն ու Continental-ը, ստեղծել են էլեկտրոմոբիլների համար նախատեսված անվադողեր՝ ներսում հատուկ սպունգանման շերտով, որը կլանում է թրթռոցներն ու ձայները։

Միջազգային փորձ․ Լոնդոնից մինչև շվեյցարական գյուղեր

Լոնդոնում ներդրվել են ցածր արտանետման զոնաներ, որտեղ էլեկտրոմոբիլները ոչ միայն չեն վճարում մուտքի համար, այլև օգտվում են հատուկ արտոնություններից։ Սա հանգեցրել է նրան, որ պատմական փողոցները դարձել են անհամեմատ ավելի լռակյաց ու հաճելի զբոսանքի համար, ինչն ուղղակիորեն բարձրացրել է տեղի բնակիչների կյանքի որակը։

Շվեդիայի խոշոր քաղաքներում էլեկտրական տրանսպորտի անձայն լինելը թույլ է տվել վերանայել քաղաքային լոգիստիկայի կանոնները։ Այնտեղ էլեկտրական բեռնատարներին ու առաքման մեքենաներին թույլատրվում է աշխատել գիշերային ժամերին, քանի որ դրանք չեն խաթարում բնակիչների քունը։ Սա նաև բեռնաթափել է ցերեկային խցանումները։ 

Իսկ Շվեյցարիայի որոշ ալպիական առողջարանային գյուղերում, ինչպիսին է Ցերմատը (Zermatt), թույլատրվում է միայն էլեկտրական տրանսպորտի մուտքը։ Սա արվել է հատուկ նպատակով՝ պահպանելու լեռնային բնական լռությունն ու օդի բացարձակ մաքրությունը, ինչը թույլ է տալիս զբոսաշրջիկներին լիարժեք հանգստանալ քաղաքային սթրեսից։

Հարմարավետության նոր չափանիշներն ու շքեղ ինտերիեր

Երբ մեքենայի տակ չկա հսկայական շարժիչ ու փոխանցման տուփի բարդ հանգույցներ, ճարտարագետների ձեռքերն ազատվում են։ Սա թույլ է տալիս ստեղծել «հարթ հատակով» սրահներ՝ ուղևորների համար ոտքերի տարածքն անհամեմատ ավելի մեծ դարձնելով։ 

  • Օդի որակի հսկողություն. շատ մեքենաներ օգտագործում են HEPA ֆիլտրեր, որոնք մաքրում են օդը՝ հեռացնելով բակտերիաներն ու փոշին։
  • Խելացի լուսավորություն. սրահի լուսավորությունը փոխվում է՝ կախված ձեր տրամադրությունից կամ օրվա ժամից՝ ստեղծելով հանգստացնող միջավայր։
  • Մերսող նստատեղեր. երկար ճանապարհն այլևս հոգնեցնող չէ, երբ ձեր մեքենան հոգ է տանում ձեր մկանների հանգստի մասին։

Ինչո՞ւ ընտրել Auto Gallery-ի էլեկտրական մեքենաները

Auto Gallery-ն ներկայացնում է մոդելներ, որոնցում յուրաքանչյուր դետալ մտածված է վարորդի ու ուղևորի հանգստի համար։ IM Motors և Maxus մեքենաներն օգտագործում են ձայնամեկուսիչ նորագույն համակարգեր ու թանկարժեք ինտերիեր, որոնք էլ ավելի են ընդգծում էլեկտրական ընթացքի սահուն լինելը։

  • Պրեմիում աուդիոհամակարգեր. վայելեք ձեր սիրելի երաժշտությունն այնպես, ինչպես նախատեսել է հեղինակը։
  • Էրգոնոմիկ նստատեղեր. ճիշտ կեցվածքը նվազեցնում է ողնաշարի ծանրաբեռնվածությունը։
  • Buyback համակարգ. դուք միշտ կարող եք թարմացնել ձեր մեքենան նորագույն մոդելով՝ մշտապես լինելով տեխնոլոգիաների կենտրոնում։

Էլեկտրոմոբիլ վարելն ընտրություն է հօգուտ լռության, հանգստության ու նորագույն տեխնոլոգիաների։ Այն ներդրում է ձեր ու ձեր մտերիմների կյանքի որակի մեջ։


Հաճախ տրվող հարցեր (FAQ)

1. Արդյո՞ք էլեկտրոմոբիլն այնքան անձայն է, որ կարող է վտանգավոր լինել հետիոտների համար։ 

Ժամանակակից էլեկտրոմոբիլները ցածր արագությունների տակ արձակում են հատուկ արհեստական ձայն (AVAS համակարգ), որպեսզի հետիոտները նկատեն մոտեցող մեքենան։ Սալոնում այդ ձայնը գրեթե չի լսվում։

2. Ինչպե՞ս է անձայն ընթացքն ազդում երկար ճամփորդությունների վրա։ 

Աղմուկի բացակայությունը զգալիորեն նվազեցնում է վարորդի հոգնածությունը։ Դուք ավելի քիչ եք լարվում ու ավելի երկար ժամանակ պահպանում եք կենտրոնացումը, ինչը ճանապարհն անվտանգ է դարձնում։

3. Արդյո՞ք սրահի հարմարավետությունը կախված է մարտկոցի լիցքից։

Ո՛չ, ժամանակակից կառավարման համակարգերն ապահովում են օդորակման ու այլ հարմարությունների անխափան աշխատանքը՝ անկախ լիցքավորման մակարդակից, քանի դեռ մեքենան չի անցել էներգախնայողության ռեժիմի։

4. Ինչպե՞ս է էլեկտրոմոբիլն ապահովում հարմարավետություն սուր շրջադարձերի ժամանակ։

Էլեկտրոմոբիլների մարտկոցը տեղադրված է մեքենայի հատակին, ինչը ստեղծում է ծանրության շատ ցածր կենտրոն։ Սա մեքենային հաղորդում է բացառիկ կայունություն ու թույլ է տալիս շրջադարձերն անցնել շատ ավելի սահուն՝ առանց ուղևորների համար տհաճ տարուբերումների, ինչը զգալիորեն բարձրացնում է ընդհանուր հարմարավետությունը։

5. Կարո՞ղ եմ փորձարկել մեքենան՝ լռությունն անձամբ զգալու համար։Իհարկե՛։ Մենք խրախուսում ենք թեստ-դրայվը, քանի որ միայն ղեկին նստելով ու շարժվելով՝ կարելի է հասկանալ անձայն ընթացքի իրական հմայքը։