Skip to main content

Auto Gallery-ն IM Motors և SAIC Maxus ապրանքանիշերի բացառիկ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում

Auto Gallery-ն հիմնադրվել է 2023 թվականի դեկտեմբերին,  և այդ պահից ղեկավարվում է տասնամյակների փորձ ունեցող թիմի կողմից։

Ներկայացնելով նոր սերնդի էլեկտրական մեքենաներ ու տեխնոլոգիաներ՝ Auto Gallery-ն հանդիսանում է IM Motors, SAIC Maxus ապրանքանիշերի բացառիկ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ 2025 թվականին Auto Gallery-ն ընդլայնել է իր հնարավորությունները՝ Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամի կատարած բաժնեմասային ներդրման շնորհիվ, համալրել տեսականին և ծառայությունները՝ համագործակցելով համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոլոգիական և ավտոմոբիլային այնպիսի առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են CATL-ը և SCANIA-ն։

Լինելով ոլորտի առաջատար բրենդներից՝ IM Motors-ն առաջարկում է խելացի, անվտանգ և էսթետիկ երթևեկության նոր չափանիշ՝ իր բարձր դասի էլեկտրոմոբիլների շնորհիվ։ SAIC MAXUS–ն առանձնանում է բեռնափոխադրող էլետրոմոբիլների բացառիկ տեսականիով։ Scania առաջատար բրենդը մասնագիտացած է բեռնատարների, ավտոբուսների և արդյունաբերական շարժիչների նախագծման ու արտադրության ոլորտում, իսկ CATL–ը (Contemporary Amperex Technology Co., Limited) համաշխարհային առաջատարն է լիթիում-իոնային մարտկոցների և էներգիայի պահպանման լուծումների արտադրության մեջ։

Բայց մեր պատմությունն այդքանով չի սահմանափակվում։ Երկար տարիների փորձ ունենալով հայկական ավտոմոբիլային շուկայում՝ մենք վաստակել ենք հաճախորդների վստահությունը, ձեռք բերել մասնագիտական հեղինակություն և ամրապնդել հաճախորդակենտրոն ծառայության համբավը։