Գնել մատչելի, գերժամանակակից, հիանալի դիզայնով, անձայն ու էկոլոգիապես մաքուր, թե՞ անընդհատ փչացող, թանկ վառելիք պահանջող, աղմկոտ ու օդն աղտոտող մեքենա։ Նույն հաջողությամբ կարող էինք հարցնել՝ կուզեիք լինել հարու՞ստ ու առողջ, թե՞ աղքատ ու հիվանդ։
Շատերը մեքենա գնելիս կատարում են նույն սխալը՝ հաշվարկում են միայն սկզբնական գինն ու անտեսում են այն «թաքնված» ծախսերը, որոնք առաջանում են շահագործման ընթացքում։ Էլեկտրոմոբիլի դեպքում պատկերն ամբողջությամբ այլ է․ այն, ինչ դուք վճարում եք սրահում, ձեր վերջին խոշոր ներդրումն է։ Նոր տեխնոլոգիաները թույլ են տվել հասնել մի կետի, որում էլեկտրական շարժիչի պարզությունն ու էներգաարդյունավետությունը 10 անգամ կրճատում են ամենօրյա ծախսերը։ Սա այլևս ֆանտաստ գրողների երևակայության արդյունք չէ, այլ՝ փորձարկված իրականություն, որը հիմնված է վառելիքի «բացակայության», սպասարկման նվազագույն կարիքի ու բարձր տեխնոլոգիական ինքնախտորոշման վրա։ Այս հոդվածում մենք կթվարկենք այն բոլոր պատճառները, թե ինչու է էլեկտրոմոբիլ գնելը ֆինանսապես նույնքան խելամիտ, ինչքան հեռախոսային խաբեբաներին քարտի թվեր չասելը։
Արտոնություններ, արտոնություններ, արտոնություններ
ՀՀ կառավարությունը ձեզ արդեն պարզապես աղաչում է՝ գնել էլեկտրական մեքենա։
- 0 ԱԱՀ. էլեկտրոմոբիլների ներմուծումն ու օտարումն ազատված են ավելացված արժեքի հարկից, ինչը նվազեցնում է մեքենայի շուկայական գինը 20%-ով։
- 0 մաքսատուրք. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող քվոտաները թույլ են տալիս ներկրել էլեկտրական մեքենաները 0% մաքսատուրքով։
- Անվճար կայանում. «կարմիր գծերի» վճարների մասին թող մտահոգվեն ներքին այրման շարժիչ ունեցող մեքենաների վարորդները։
- Գույքահարկի հաշվարկման փոփոխություն․ ՀՀ կառավարությունը որոշել է 2026 թվականի հունվարի 1-ից էլեկտրոմոբիլների գույքահարկը հաշվարկել ոչ թե պիկային, այլ ավելի ցածր՝ կայուն հզորության հիմքով, ինչն էապես կնվազեցնի հարկային բեռն ու կապահովի միասնական մոտեցում ԵԱՏՄ կանոնակարգերին։
Այս արտոնությունները, համադրվելով շահագործման ցածր ծախսերի հետ, էլեկտրոմոբիլը դարձնում են մրցակցությունից դուրս ցանկացած ներքին այրման շարժիչով մեքենայի համեմատ։
Մեխանիկական պարզություն․ քիչ դետալ՝ մեծ խնայողություն
Ավանդական ներքին այրման շարժիչը նման է անթիվ մանր դետալներով շվեյցարական մեխանիկական ժամացույցի․․․որն անընդհատ շարքից դուրս է գալիս։ Էլեկտրական շարժիչի միակ ընդհանրությունը շվեյցարական ժամացույցի հետ իր թանկարժեք դիզայնն է։ Այն չափազանց պարզ կառուցվածք ունի, որը շարքից դուրս հանելը ձեզնից մեծ ջանք կպահանջի։
- Յուղի ու ֆիլտրերի բացակայություն. էլեկտրոմոբիլը չունի շարժիչի յուղ․ դուք այլևս ստիպված չեք լինի պարբերաբար այցելել սպասարկման կենտրոն՝ յուղի փոփոխության ու ֆիլտրերի թարմացման համար։
- Վառելիքի համակարգի բացակայությունը. չկան վառելիքի ֆիլտրեր, պոմպեր կամ ներարկիչներ, որոնք Հայաստանի վառելիքի որակի պատճառով հաճախակի խնդիրներ են ստեղծում վարորդների համար։
- Շարժական մասերի նվազագույն քանակ. էլեկտրական շարժիչում չկան ատամնավոր գոտիներ, որոնց կտրվելը կարող է ավարտվել շարժիչի հիմնովին վերանորոգմամբ։
- Լրացուցիչ հանգույցների բացակայություն. էլեկտրոմոբիլը չունի արտանետման համակարգ (գլուշիտել), կատալիզատոր կամ բարդ փոխանցման տուփ։ Սա վերացնում է ժանգոտվող դետալների ու թանկարժեք ավտոմատ տուփերի վերանորոգման ռիսկերը։
- Տեխնիկական հեղուկների նվազագույն քանակ. դուք կարող եք մոռանալ փոխանցման տուփի յուղի կամ վառելիքի սենսորների մասին։ Միակ բանը, որն իրոք պահանջում է պարբերական ուշադրություն, ապակիների լվացման հեղուկն է ու արգելակման հեղուկի հազվադեպ ստուգումը։
Ըստ վերլուծությունների, էլեկտրոմոբիլների սպասարկման ծախսերը միջինում 50%-ով ցածր են, քանի որ մեխանիկական խափանման հավանականությունը նվազագույնի է հասցված։
Ռեգուպերացիա․ դու արգելակում ես, մեքենադ՝ խնայում
Էլեկտրոմոբիլների ամենահետաքրքիր առանձնահատկություններից մեկը ռեգուպերատիվ արգելակումն է։ Սովորական մեքենան արգելակելիս էներգիան պարզապես վերածում է անօգուտ ջերմության ու արագորեն մաշում է արգելակման կոճղակները։
Արգելակների երկարակեցությունն ապահովվում է նրանով, որ մեքենան դանդաղում է էլեկտրական շարժիչի օգնությամբ։ Ֆիզիկական արգելակներն օգտագործվում են հազվադեպ, ինչը թույլ է տալիս դրանք փոխել մի քանի տարին մեկ անգամ։ Էներգիայի վերադարձի շնորհիվ ամեն վայրէջք կամ դանդաղում քո մարտկոցին տալիս է լրացուցիչ լիցք՝ վերադարձնելով ծախսված էներգիայի մի մասը։ Այս համակարգն ապահովում է սահուն ընթացք ու զգալիորեն նվազեցնում է ընթացիկ սպասարկման ծախսերը։
Բենզինի դարն անցել է
Բենզալցակայանների ցուցանակներին հետևելը դառնում է անցյալի հիշողություն, երբ քո «վառելիքի» աղբյուրը տան հոսանքի վարդակն է։
- Գիշերային լիցքավորման առավելությունը. լիցքավորելով մեքենան գիշերային ժամերին՝ 100 կիլոմետրի արժեքը դառնում է անհամեմատ ցածր ցանկացած տիպի վառելիքի գնից։ Պրեմիում դասի էլեկտրոմոբիլը մոտ 5,5 անգամ ավելի շահավետ է, օրինակ, բենզինային Corolla-ից, և մոտ 3 անգամ էժան՝ նույնիսկ գազով աշխատող տարբերակից։ Կրկնում ենք՝ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ էլեկտրոմոբիլը։
- Բարձր ՕԳԳ. էլեկտրական շարժիչն աշխատում է մինչև 90% արդյունավետությամբ, ինչը նշանակում է, որ էներգիայի գրեթե ամբողջ ծավալը ծառայում է մեքենան շարժելուն, այլ ոչ թե՝ օդը տաքացնելուն։
Եվ այս ամենը՝ Հայաստանի էներգետիկ անկախության ռազմավարության շրջանակներում։ Հայրենասիրական է, չէ՞, հնչում։ Որովհետև հենց այդպես էլ կա։
Ծրագրի թարմացում՝ 37 համարի «կլյուչի» փոխարեն
Էլեկտրոմոբիլի սպասարկումն ավելի նման է ծրագրային աջակցության։ Շատ հարցեր, որոնք նախկինում պահանջում էին մեքենան քանդել, այսօր լուծվում են ծրագրային թարմացումների միջոցով։
- Օդային թարմացումներ. քո մեքենայի հնարավորությունները կարող են բարելավվել առանց սպասարկման կենտրոն այցելելու՝ շնորհիվ ծրագրային նոր թողարկումների։
- Խելացի վերահսկողություն. համակարգը նախօրոք տեղեկացնում է սենսորների վիճակի մասին, պարզապես պետք է սովորել «հաղորդակցվել» խելացի ծրագրի հետ ու հասկանալ դրա կարիքները։ Սմարթֆոնից շատ չի տարբերվում։
Auto Gallery-ի սպասարկման կենտրոնում իրականացվող բարձր տեխնոլոգիական սկանավորումը երաշխավորում է մեքենայի էլեկտրոնային համակարգերի կատարյալ վիճակը։ Խելացի համակարգերը պահանջում են բարձր ինտելեկտուալ հմտություններ։
Մարտկոցի ջերմային կառավարում ու երաշխիք
Ժամանակակից ջերմային կառավարման համակարգերը հիմնովին լուծել են մարտկոցների մաշվածության խնդիրը։
- Ջերմային կառավարում. ճիշտ նախագծված հովացման համակարգով մեքենաները 6 տարվա ընթացքում կորցնում են հզորության միայն 12%-ը։
- Պաշտոնական երաշխիք. Auto Gallery-ն ապահովում է գործարանային երաշխիք, ինչը նշանակում է, որ դուք ոչ միայն մեքենա եք գնում, այլ նաև մի ամբողջ մասնագիտական թիմի ծառայություն։
Վերանորոգման կետում իրականացվող պարբերական ստուգումները թույլ են տալիս կանխարգելել խնդիրները նախքան դրանց ի հայտ գալը, ինչն էլ հենց դարձնում է շահագործումն այդքան մատչելի ու անվտանգ։
Հաճախ տրվող հարցեր (FAQ)
1. Իսկապե՞ս էլեկտրոմոբիլի շահագործումը 10 անգամ ավելի էժան է։
Այո՛, եթե հաշվի առնենք վառելիքի խնայողությունը, յուղի ու ֆիլտրերի բացակայությունը, ինչպես նաև արգելակման համակարգի երկարակեցությունը, ընդհանուր ծախսերը հենց այդքան են կրճատվում։
2. Արդյո՞ք սպասարկման կենտրոն գնալու կարիք ընդհանրապես չի լինում։
Լինում է, սակայն հիմնականում կանխարգելիչ ստուգումների կամ ծրագրային ախտորոշման համար։ Սա ավելի շատ նման է պլանային զննման, քան ավանդական վերանորոգման։
3. Ինչպե՞ս է ազդում Հայաստանի շոգը մարտկոցի վրա։
Ժամանակակից էլեկտրոմոբիլներն ունեն հեղուկային հովացման հզոր համակարգեր, որոնք պահպանում են օպտիմալ ջերմաստիճանը նույնիսկ ամենաշոգ եղանակին։
4. Ինչո՞ւ է էլեկտրոմոբիլը համարվում ավելի արժեքավոր ներդրում վերավաճառքի համար։
Էլեկտրոմոբիլը թանկարժեք ինտերիերով ու սարքավորումներով հագեցած ապագայի տեխնոլոգիա է, որը երկար ժամանակ պահպանում է բարձր շուկայական արժեքը։ Auto Gallery-ի կողմից առաջարկվող Buyback (հետգնման) համակարգն էլ ավելի է ապահովագրում ձեր ներդրումը՝ հնարավորություն տալով 5 տարի անց հեշտությամբ թարմացնել մեքենան նոր մոդելով։
5. Որքա՞ն է մարտկոցի իրական կյանքի տևողությունը։
Պատշաճ շահագործման դեպքում մարտկոցը կարող է ծառայել 10-15 տարի կամ ավելի քան 500,000 կմ վազք՝ պահպանելով իր օգտակար հզորության մեծ մասը։
