Skip to main content

Մաքուր Օդ Եւ Առողջ Միջավայր․ Էլեկտրոմոբիլների Ազդեցությունը

Clean Air and a Healthy Environment

Պատկերացրեք՝ մի օր Ծաղկաձորում դահուկ քշելուց հետո Երևան վերադառնալիս հին մեքենաների արտանետած կապույտ ու «կծու» ծուխը չի «գրկում» ձեր շնչուղիները։ Հեքիաթ է թվում, չէ՞։ Բայց, կարծես, ինչ-որ բան սկսել է փոխվել։

Հայաստանում, և հատկապես մայրաքաղաքում, օդի որակի հարցը վերջին տարիներին դարձել է ավելի քննարկվող, քան երբևէ։ 2025 թվականի վերջին Երևանում օդի աղտոտվածությունը պարբերաբար հասել է վտանգավոր և խիստ անբարենպաստ մակարդակների։ Վերլուծությունների համաձայն՝ քաղաքային խցանումների ժամանակ ներքին այրման շարժիչով մեքենաները արտադրում են առավելագույն քանակի վնասակար արտանետումներ։

Փոխադրամիջոցների էլեկտրականացումը Հայաստանի համար ոչ թե պարզապես տեխնոլոգիական թրենդ է, այլ՝ իսկական էկոլոգիական փրկօղակ։ Նոր տեխնոլոգիաները հեղափոխել են ոլորտը և հնարավորություն են տվել ազատվել օդի աղտոտման գլխավոր հարուցիչներից մեկից։ Այս հոդվածում մենք կքննարկենք, թե ինչպիսի բնապահպանական խնդիրների առաջ ենք կանգնել, ինչպես են էլեկտրոմոբիլները «մաքրում» մեր օդը և ինչպես է աշխարհը հաջողությամբ անցում կատարում դեպի կայուն տրանսպորտ։

Տրանսպորտային արտանետումների կրճատումը և դրա նշանակությունը քաղաքային միջավայրի համար

Եկեք անկեղծ լինենք. ներքին այրման շարժիչը, որքան էլ մենք սովոր լինենք դրան, իրականում մի փոքրիկ քիմիական կայան է, որն աշխատանքի ընթացքում արտազատում է ազոտի օքսիդներ և այն տխրահռչակ պինդ մասնիկները, որոնք ներթափանցում են մեր շնչառական համակարգ։ Էլեկտրոմոբիլների հիմնական առավելությունն այն է, որ շահագործման ընթացքում դրանք չունեն արտանետման համակարգ։

Սա գործնականում նշանակում է․

  • զրոյական CO₂ արտանետում մեքենայի շարժման պահին
  • ազոտի օքսիդների (NOx) բացակայություն
  • մանր մասնիկների (PM2.5) արտադրության բացակայություն

Մասնագետները փաստում են, որ տրանսպորտը օդի աղտոտվածության գլխավոր մեղավորներից մեկն է։ Պատկերացրեք՝ խցանումը Երևանի կենտրոնական փողոցներում, եթե բոլոր մեքենաները լինեին էլեկտրական․ խցանումը վայելել չէր ստացվի, իհարկե, բայց կարող էինք վայելել մաքուր օդը։ Մոտ ապագայում սա կարող է դառնալ հասանելի իրականություն, քանի որ Հայաստանում էլեկտրոմոբիլների թիվն արդեն տասնյակ հազարների է հասնում։

Միջազգային հաջողված փորձի վերլուծությունը և կիրառումը տեղական շուկայում

Էլեկտրոմոբիլների ազդեցությունը մաքուր օդի և առողջ միջավայրի վրա լավագույնս երևում է այն երկրներում, որոնք այս անցումը սկսել են ավելի վաղ և համակարգված ձևով։ Այս օրինակները կարևոր են Հայաստանի համար, քանի որ ցույց են տալիս՝ ինչ արդյունքներ կարելի է ակնկալել շատ մոտ ապագայում։

  • Նորվեգիան հաճախ համարվում է էլեկտրոմոբիլային ավտոպարկին անցման «ոսկե ստանդարտ»։ Երկրում նոր վաճառվող մեքենաների ավելի քան 80%-ն արդեն էլեկտրական է, և ըստ Նորվեգիայի Հանրային առողջության ինստիտուտի՝ խոշոր քաղաքներում օդի աղտոտման մակարդակը վերջին տասնամյակում զգալիորեն նվազել է։
  • Նիդերլանդներում էլեկտրոմոբիլների ակտիվ ներդրումը զուգորդվել է քաղաքային երթևեկության խիստ վերահսկման քաղաքականությամբ։ Ամստերդամի քաղաքապետարանը հրապարակել է տվյալներ, ըստ որոնց՝ էլեկտրական տրանսպորտի շնորհիվ քաղաքի կենտրոնում տրանսպորտային արտանետումները նվազել են ավելի քան 30%-ով։ 
  • Չինաստանի Շենժեն քաղաքում ամբողջ հասարակական տրանսպորտի էլեկտրականացումը աղմուկի մակարդակը կրճատել է 60%-ով։
  • Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) վերլուծությունները ցույց են տալիս, որ այն քաղաքներում, որտեղ էլեկտրոմոբիլների բաժինը գերազանցում է 20%-ը, օդի որակի բարելավումը դառնում է չափելի և արագ։

Հայաստանի համար այս փորձը հատկապես արժեքավոր է, քանի որ մենք դեռ գտնվում ենք անցման փուլում։ Ճիշտ որոշումների դեպքում կարելի է խուսափել այն սխալներից, որոնց միջով արդեն իսկ անցել են այլ երկրները, և արագ հասնել տեսանելի արդյունքների՝ մաքուր օդ և ավելի առողջ քաղաքներ։

Քիչ աղմուկ՝ կյանքի բարձր որակ

Օդի աղտոտումը միակ խնդիրը չէ։ Քաղաքային աղմուկը ևս լուրջ ազդեցություն ունի մարդու առողջության վրա։ Եղե՞լ է, որ ամիսներ շարունակ Երևանում քնելուց հետո մեկ օր Դիլիջանում քնեք ու արթնանալուց ձեզ թվա, որ մեկ շաբաթ է՝ քնած էիք։ Հայաստանում աղմուկի մակարդակը կապված է քնի խանգարումների, սրտանոթային հիվանդությունների և հոգեբանական սթրեսի հետ։

Էլեկտրոմոբիլը լուծում է այս խնդիրը հիմնովին։ Այն աշխատում է այնքան անձայն, որ երբեմն անգամ հետիոտների համար է աննկատ (ինչի համար տեղադրվում են հատուկ ձայնային զգուշացնող համակարգեր)։ Էլեկտրական մեքենաներով լի քաղաք ունենալը նշանակում է․

  • ավելի հանգիստ բնակելի թաղամասեր
  • պակաս սթրես վարորդների և հետիոտների համար
  • ավելի բարենպաստ միջավայր երեխաների և տարեցների համար

Այս ազդեցությունը հաճախ թերագնահատվում է, բայց երկարաժամկետ կտրվածքով այն նույնքան կարևոր է, որքան մաքուր օդը։

Էլեկտրական տրանսպորտի զարգացման դինամիկան և ապագայի հեռանկարները Հայաստանում

Հայաստանն այսօր գտնվում է տրանսպորտային հեղափոխության էպիկենտրոնում։ Եթե ընդամենը մի քանի տարի առաջ էլեկտրոմոբիլ հանդիպելը իրադարձություն էր, ապա 2026 թվականին այս «այլմոլորակային»-ներին փողոցում տեսնելը առօրեականություն է։ Այս թռիչքաձև աճը պատահական չէ. այն հիմնված է պետական նպատակաուղղված քաղաքականության վրա։ Միայն 2026-ին Հայաստանի կառավարությունը հստակ սահմանել է 15,000 էլեկտրոմոբիլի անմաքս ներկրման քվոտան, ինչը, զուգորդվելով ԱԱՀ-ից ազատման արտոնության հետ, մեքենաների այս տեսակը դարձրել է ֆինանսապես ավելի գրավիչ, քան ավանդական մոդելները։ Սա այն եզակի դեպքերից է, երբ «էկոլոգիապես մաքուր լինելը» նաև նշանակում է «փող խնայել» հենց գնման պահից։

Ներկայիս տենդենցները նաև ցույց են տալիս, որ հայ սպառողը սկսել է վստահել պաշտոնական ներկրողներին։ Գնորդները հասկանում են, որ չափազանց կարևոր է, թե այս «շարժվող համակարգիչներն» ինչ վիճակում են քեզ հասնում։ Auto Gallery -ի վիճակագրությունը փաստում է, որ պրեմիում սեգմենտի էլեկտրոմոբիլների, օրինակ՝ IM Motors -ի նկատմամբ հետաքրքրությունը աճել է ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Սա նշանակում է, որ ճանապարհին մեքենայի «հանգելու» վախը աստիճանաբար անհետանում է։

Իսկ ի՞նչ է մեզ սպասվում մոտ ապագայում։ Կանխատեսումները հուսադրող են.

  • Լիցքավորման համատարած հասանելիություն. iCharge և EOSVOLT ցանցերի ընդլայնումը լիցքավորման կայանները կդարձնեն նույնքան սովորական, որքան սուրճի «ապարատները»։ Ակնկալվում է, որ մինչև 2027 թվականը Հայաստանի բոլոր միջպետական ճանապարհները հագեցած կլինեն արագ լիցքավորման (DC) կայաններով յուրաքանչյուր 50 կմ-ի վրա։
  • Կորպորատիվ սեկտորի անցումը էլեկտրականության. խոշոր ընկերությունները՝ նաև տեսնելով Maxus-ի մոդելների հուսալիությունն ու անխափանությունը, իրենց առաքման և սպասարկման մեքենաները փոխարինում են էլեկտրական բեռնատարներով։ Սա նաև բարձրացնում է ընկերությունների հեղինակությունը։ Պատկերացնում ենք, չէ՞, բեռնատարների կողմից օդի աղտոտման մասնաբաժինը։
  • «Խելացի» քաղաքների ձևավորում. Երևանը սկսում է կիրառել սմարթ-տեխնոլոգիաներ, որտեղ էլեկտրոմոբիլները ինտեգրվում են քաղաքային ցանցին։ Կարելի է ակնկալել միայն զրոյական արտանետումներով մեքենաների համար արտոնյալ կայանատեղիներ կամ հատուկ գոտիներ քաղաքների կենտրոններում՝ ինչպես որոշ արևտյան քաղաքներում է։

Այսպիսով, Հայաստանը վստահ քայլերով գնում է դեպի մի ապագա, որտեղ տրանսպորտն ու բնությունն այլևս թշնամիներ չեն։ Մենք ականատեսն ենք լինում մի դարաշրջանի, երբ մաքուր օդի համար կարիք չի լինի գնալ «քաղաքից դուրս»։


Հաճախ տրվող հարցեր (FAQ)

1. Արդյոք էլեկտրոմոբիլի մարտկոցը 5 տարի անց պարզապես չի՞ դառնա վտանգավոր թափոն: 

Maxus-ում և IM Motors-ում տեղադրված մարտկոցները նախատեսված են հազարավոր լիցքավորման ցիկլերի համար, իսկ տարողունակության նվազման դեպքում այն ստանում է «երկրորդ կյանք»՝ որպես էներգիայի պահպանման համակարգ արևային կայանների համար։

2. Ինչու՞ է պաշտոնական ներկրողի սպասարկումն ավելի «էկոլոգիական», քան սովորական վերանորոգումը: 

Էլեկտրոմոբիլի սխալ վերանորոգումը ոչ պաշտոնական «բոքսերում» կարող է հանգեցնել մարտկոցի հերմետիկության խախտման կամ կարճ միացման, ինչը հրդեհավտանգ է և տոքսիկ։ Auto Gallery -ի սերտիֆիկացված մասնագետները նման բան երբեք թույլ չեն տա։

3. Որքանո՞վ է անվտանգ էլեկտրոմոբիլը հետիոտների համար, եթե այն այդքան անձայն է: 

Առաջին հայացքից սա կարող է լուրջ խնդիր լինել, բայց ժամանակակից էլեկտրոմոբիլները հագեցած են AVAS համակարգով, որը հատուկ մեղմ ձայն է արձակում՝ զգուշացնելով հետիոտներին։

4. Արդյո՞ք Trade In ծրագիրն իրոք օգնում է բնությանը: 

Trade In-ով հանձնված յուրաքանչյուր հին մեքենա փոխարինվում է մեկ նոր էլեկտրոմոբիլով։ Սա նշանակում է, որ քաղաքի փողոցներից պակասում է մեկ «ծխամորճ»։ Այսպիսով՝ Auto Gallery-ն արագացնում է Հայաստանի ավտոպարկի թարմացումն ու «մաքրումը»։