Skip to main content

Էլեկտրոմոբիլներ ԵՒ Բնապահպանություն․Ինչպես Են Դրանք Նվազեցնում Օդի Աղտոտումը

electric vehicles and environment

Վերջին տարիներին ողջ աշխարհում և հատկապես Հայաստանում բնապահպանության ու օդի աղտոտվածության թեմաները խիստ արդիական են։ ԱՀԿ-ի տվյալներով՝ շրջակա միջավայրի օդի աղտոտվածության և կենցաղային օդի աղտոտվածության համակցված հետևանքները կապված են տարեկան 6.7 միլիոն վաղաժամ մահվան հետ, ինչը բնապահպանության թեման դարձնում է ոչ թե պարզապես տեսական, այլ առողջության հետ անմիջապես փոխկապակցված՝ կենսական նշանակության խնդիր։

Տարբեր միջազգային կառույցներ, գիտնականներ, երկրների ղեկավարներ և սովորական մարդիկ փորձում են գտնել լուծումներ՝ ինչպես նվազեցնել օդի աղտոտվածությունը և մաքուր պահել բնությունը։ Այդ համատեքստում ոչ վերջին տեղում է գտնվում տրանսպորտի հարցը։ Էլեկտրոմոբիլների «բնապահպանական» առավելությունների մասին խոսելիս շատերն առաջին հերթին հիշում են CO₂-ն ու կլիման։ Բայց առօրյայում ամենաարագ զգացվող ազդեցությունը սովորաբար այլ տեղ է՝ քաղաքային օդի որակի մեջ՝ բակերում, կանգառներում, խցանումներում, դպրոցների մոտ և այլուր։ Էլեկտրոմոբիլները չեն լուծում քաղաքների բոլոր էկոլոգիական խնդիրները, բայց ունեն մի անվիճելի ուժեղ կողմ՝ էապես նվազեցնում են արտանետումները հենց այնտեղ, որտեղ մարդիկ քայլում ու շնչում են ամեն օր։ 

Ինչու Է Տրանսպորտը Քաղաքային Օդի Աղտոտման Գլխավոր Պատճառներից Մեկը

Քաղաքներում օդի աղտոտվածությունը ձևավորվում է տարբեր աղբյուրներից՝ ջեռուցում, շինարարություն, արդյունաբերություն, սեզոնային փոշի։ Բայց ճանապարհային տրանսպորտն առանձնանում է մեկ կարևոր հատկանիշով՝ այն աղտոտում է օդը շնչելու բարձրության վրա՝ հենց բնակելի տարածքներում, փողոցներում ու բակերում։

Տրանսպորտային միջոցների հետևանքով առաջացած աղտոտման համատեքստում առանձնացնում են.

  • ազոտի օքսիդները (NOx), որոնք կարող են սրել շնչառական խնդիրները,
  • մանր մասնիկները (PM10/PM2.5), որոնք թափանցում են թոքերի մեջ և կապված են սրտի ու շնչառական համակարգի համար ռիսկերի հետ,
  • ցնդող օրգանական միացություններ (VOC) և այլ բաղադրիչներ, որոնք նպաստում են օդի ընդհանուր որակի վատացմանը։

Շրջակա միջավայրի եվրոպական գործակալությունն (EEA) ընդգծում է, որ ճանապարհային տրանսպորտի արտանետումները համեմատության մեջ ավելի վնասակար են, քանի որ իրենց ազդեցությունը թողնում են այն տարածքներում, որտեղ մարդիկ ապրում և աշխատում են՝ քաղաքներում ու բնակավայրերում։ 

Ինչպես Են Էլեկտրոմոբիլները Նվազեցնում Օդի Աղտոտվածությունը

Զրոյական արտանետումներ ճանապարհին՝ առանց արտանետման խողովակի

Էլեկտրոմոբիլներում չկա ներքին այրման շարժիչ, հետևաբար չկա նաև արտանետման խողովակ։ Սա նշանակում է, որ էլեկտրոմոբիլը երթևեկության ընթացքում և խցանումներրում քաղաքային օդ չի արտանետում վնասակար մասնիկեր ու ազոտի օքսիդներ։ Քաղաքային օդի աղտոտվածության նվազեցման համատեքստում սա կարևորագույն գործոն է. որքան շատ էլեկտրոմոբիլներ կան քաղաքի ճանապարհներին, այնքան փոքր է վնասակար արտանետումների քանակը՝ բանուկ խաչմերուկներում, կանգառների մոտ, նեղ փողոցներում և բոլոր այ տեղերում, որտեղ մարդիկ կարող են շնչել մեքենաների արտազատած օդը։

Վերականգնողական արգելակում՝ ավելի քիչ «արգելակման փոշի»

Կարևոր նրբություն կա. օդի աղտոտումը միայն արտանետումով չի սահմանափակվում։ Բայց էլեկտրոմոբիլներն ունեն մեկ կարևոր առավելություն՝ ռեկուպերացիա (վերականգնողական արգելակում), երբ մեքենան դանդաղեցնում է ընթացքը էլեկտրական շարժչի հաշվին և ավելի քիչ է օգտագործում սովորական արգելակները։

Գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ռեկուպերացիայով վարելու դեպքում արգելակման փոշու մասնիկների արտանետումները կարող են նվազել մինչև 89.9% (որոշ պայմաններում)։ Քաղաքային ռեժիմում սա հատկապես կարևոր է, քանի որ արգելակումները հաճախակի են։

Արդյո՞ք Աղտոտումը Տեղափոխվում Է Էլեկտրակայաններ

Վերոնշյալն իմանալուց հետո տրամաբանական հարց է ծագում. եթե էլեկտրականությունն արտադրվում է ջերմային էլեկտրակայաններում, արդյո՞ք աղտոտումը պարզապես «տեղափոխվում» է մեքենայից դեպի էլեկտրակայան։ Մասամբ այո՝ կարելի է այդպես էլ ասել, որովհետև արտանետումների ընդհանուր պատկերը կախված է էներգահամակարգից։ Բայց քաղաքային օդի տեսանկյունից պետք է նշել երկու շատ կարևոր փաստ.

  1. էլեկտրոմոբիլները վերացնում են արտանետումները հենց փողոցից, մարդկանց ամենօրյա միջավայրից,
  2. մեծ արտադրական օբյեկտներում կենտրոնացված արտանետումները հաճախ ավելի վերահսկելի են, քան հազարավոր մեքենաների արտանետումները քաղաքում։

Միջազգային էներգետիկ գործակալությունն (IEA) էլեկտրոմոբիլները բնութագրում է որպես ճանապարհային տրանսպորտի դեկարբոնիզացման ու վերափոխման «կարդինալ տեխնոլոգիա» և ընդգծում է, որ էլեկտրականացման ազդեցությունը մեծանում է էներգետիկ համակարգի ավելի «կանաչ» դառնալուն զուգընթաց ։

Որտեղի՞ց Ձեռք Բերել Էլեկտրոմոբիլներ Հայաստանում 

Վերջին տարիներին Հայաստանում գրանցված էլեկտրական ավտոմեքենաների թիվը գերազանցել է 22,000-ը, և նոր գրանցված մեքենաների մոտ մեկ քառորդն արդեն էլեկտրական է։ Պատճառներից են շահավետ մաքսային ու հարկային պայմանները, շահագործման ցածր ծախսերը և շուկայի հագեցած առաջարկը թե՛ պաշտոնական ներկայացուցիչների, թե՛ ներկրողների կողմից։ Եթե էլեկտրոմոբիլը դիտարկում եք որպես ավելի «մաքուր» և քաղաքային կյանքի համար ավելի հարմար տրանսպորտային միջոց, կարող եք ձեռք բերել այն հենց Հայաստանում՝ պաշտոնական ներկրողից ու շահավետ պայմաններով։ Օրինակ՝ Auto Gallery ընկերությունը Հայաստանում IM Motors և SAIC Maxus չինական պրեմիում դասի բրենդների էլեկտրական ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչն է և առաջարկում է մի շարք տարբեր էլեկտրամոբիլներ՝ պրեմիում դասի արտաճանապարհային մեքենաներից մինչև առօրյա օգտագործման համար նախատեսված հարմարավետ սեդաններ՝ ինչպես անձնական կարիքների, այնպես էլ բիզնեսի համար։ Բացի այդ, ընկերությունը հնարավորություն է տալիս գրանցվել թեստ-դրայվի՝ ձեր նախընտրած մեքենան իրական երթևեկության պայմաններում փորձարկելու համար։ 

Հաճախ Տրվող Հարցեր (Faq)

Էլեկտրոմոբիլներն իրո՞ք նվազեցնում են քաղաքային օդի աղտոտումը։

Այո։ Քաղաքում դրանց հիմնական առավելությունը տեղային՝ մարդու շնչելու մակարդակում բաց թողնվող արտանետումների բացակայությունն է, քանի որ էլեկտրական մեքենաները չունեն արտանետման խողովակ։

Արդյո՞ք էլեկտրոմոբիլը լիովին լուծում է օդի աղտոտվածության խնդիրը։
Ոչ ամբողջությամբ։ Էլեկտրական մեքենաներն էապես նպաստում են օդի աղտոտվածության նվազեցմանը՝ արտանետման խողովակի բացակայության և վերականգնողական արգելակման շնորհիվ, սակայն ոչ արտանետումային մասնիկները՝ անվադողերի մաշվածության, ճանապարհային ծածկույթի, փոշու մասնիկները, շարունակում են աղտոտել օդը։ Այնուամենայնիվ կարևոր է ընդգծել, որ քաղաքային երթևեկության մեջ էլեկտրամոբիլների քանակի ավելացումը նպաստում է բնապահպանական պայմանների լավացմանը։

Ինչո՞ւ է համարվում, որ էլեկտրոմոբիլները «ավելի քիչ փոշի են հանում» արգելակներից։
Որովհետև ռեկուպերացիան նվազեցնում է սովորական արգելակների օգտագործումը, և որոշ հետազոտություններում արձանագրվել է արտանետումների նվազում մինչև 89.9%՝ որոշ պայմաններում։ 

Հայաստանում որտե՞ղ կարելի է պաշտոնապես ձեռք բերել էլեկտրոմոբիլներ և գրանցվել թեստ-դրայվի։
Հայաստանում IM Motors և SAIC Maxus չինական պրեմիում դասի բրենդների էլեկտրական ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչը Auto Gallery ընկերությունն է, որի սրահը գտնվում է ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 46/5 հասցեով։ Ընկերությունը հնարավորություն է տալիս գրանցվել թեստ-դրայվի՝ ձեր նախընտրած մեքենան իրական երթևեկության պայմաններում փորձարկելու համար։

Ի՞նչ պայմաններով կարելի է ձեռք բերել էլեկտրամոբիլ Auto Gallery-ից։
Auto Gallery-ն առաջարկում է բոլոր հասանելի մոդելների ձեռքբերման շահավետ պայմաններ՝ Trade-in, Buyback, ինչպես նաև երաշխիքային սպասարկում, ինչը էլեկտրոմոբիլ գնելու որոշումն ավելի վստահ ու անվտանգ է դարձնում գնորդի համար։