
Էլեկտրական մեքենաների աշխարհում «նոր» լինելը վաղուց միայն արագությամբ, դիզայնով կամ էկրանների քանակով չի չափվում։ Իրական փոփոխությունը սկսվում է ավելի վստահ ու հանգիստ և առավել ապահով ու ճշգրիտ վարելու փորձի ապահովումից։ IM Motors-ի ամբողջությամբ էլեկտրական պրեմիում դասի արտաճանապարհային մոդելը ՝LS7-ը, հենց այդ տրամաբանությամբ է ստեղծված. այստեղ տարածությունը սահմաններից վեր է, իսկ տեխնոլոգիաները՝ ոչ թե ցուցադրական, այլ՝ գործնական։ Եթե այլ էլեկտրական ամենագնացներ ապահովում են կամ «սպորտային արագություն», կամ «ընտանեկան կոմֆորտ», IM LS7-ը փորձում է դուրս գալ այդ դասական բաժանումից՝ առաջարկելով մի մեքենա, որտեղ պրեմիում դասի սրահը, խելացի համակարգերը և արդյունավետությունը միասին աշխատում են մեկ նպատակի համար՝ փոխել վարելու փորձը՝ ստեղծելով լավագույն պայմանները թե՛ վարորդի, թե՛ ուղևորների համար։
ՀայաստանումIM Motors-իբացառիկպաշտոնականներկայացուցիչը Auto Gallery–ն է, և LS7 մոդելը կարելի է տեսնել Auto Gallery-իսրահում, ինչպես նաև գրանցվել թեստ–դրայվ -ին ու փորձարկել մեքենան իրական երթևեկության պայմաններում։
Չափեր ԵՒ Ընթացք. Ընդարձակ, Բայց Միաժամանակ Մանևրունակ
LS7-ն էլեկտրական պրեմիում դասի ու մեծ չափի ամենագնաց է, որը միավորում է ընդարձակ տարածքը, գերհզոր տեսադաշտը և շքեղ կոնֆիգուրացիան։ Չնայած իր ընդարձակ չափերին, մեքենան չի առաջացնում ծանրության զգացում ճանապարհին և զարմանալիորեն մանևրունակ է։
Մեքենայի չափերը.
- 5049 մմ ընդհանուր երկարություն
- 2002 մմ ընդհանուր լայնություն
- 1731 մմ ընդհանուր բարձրություն
- 3060 մմ անիվային բազա
Մեքենայի ընդարձակ սրահն ապահովում է հարմարավետ պայմաններ՝ բարդ ճանապարհներով երկարատև երթևեկության համար, ինչի շնորհիվ ոչ վարորդը, ոչ էլ ուղևորները չեն հոգնում և չեն զգում ճանապարհի դժվարությունները։
Մեքենայի մանևրությունն ու սահուն ընթացքն ապահովում է ALL STAR շասսին, ինչպես նաև թափքի կայունության կարծրությունը, որը հասնում է 36,000 Նմ/աստիճան։ Սա այն պարամետրն է, որը սովորաբար «չես տեսնում», բայց շատ արագ զգում ես, քանի որ մեքենան ավելի սահուն է արձագանքում, ավելի քիչ է փոխանցում ճանապարհի անհարթությունները ու պահպանում է կայունությունը՝ հատկապես բարձր արագությունների կամ կտրուկ մանևրների ժամանակ։ Մեծ առավելություն է նաև աերոդինամիկ դիմադրողականությունը, որի գործակիցը 0.268 է, ինչը թույլ է տալիս նվազեցնել էներգիայի ծախսը և նպաստում է ընթացքի կայունությանը՝ բարձր արագության պայմաններում։ Այս բոլոր առավելությունները հատկապես կարևոր են Հայաստանի պայմաններում, որտեղ ճանապարհները խիստ տարբերվում են՝ հարթ ու նոր ասֆալտից մինչև քարքարոտ ու նեղլիկ արահետներ։
Արդյունավետություն ԵՒ Դինամիկա. Ուժը՝ Վերահսկելի, Ընթացքը՝ Վստահելի
LS7-ում շեշտը դրված չէ սպորտային արագության վրա, բայց այնուամենայնիվ ավտոմեքենան օժտված է արագության և հզորության տպավորիչ ցուցանիշներով։
- 660 կմ նավարկություն (CLTC)
- 425 կՎտ առավելագույն հզորություն
- 725 Նմ առավելագույն պտտող մոմենտ
- 4.5 վրկ արագացում (0–100 կմ/ժ)
Այս ցուցանիշներն իսկապես փոխում են վարելու փորձառությունը. վազանցները դառնում են ավելի հանգիստ ու կարճ, գոտիներ փոխելը՝ ավելի սահուն ու վստահ, և մեքենան չի պահանջում մշտական նախնական պլանավորում ու հաշվարկ՝ տպավորիչ նավարկության շնորհիվ։ Կարևոր է հասկանալ, որ նավարկության իրական ցուցանիշը կարող է տարբերվել՝ կախված վարելու ոճից, ճանապարհի տեսակից, ջերմաստիճանից, մեքենայի բեռնվածությունից և այլ պայմաններից։ Բայց մեկ բան հստակ է. LS7-ը բացառիկ էլեկտրական ավտոմեքենա է, որը համատեղում է արդյունավետությունը և դինամիկան՝ ապահովելով վերահսկելի հզորություն, հուսալի ընթացք և վարման բացառիկ հաճելի փորձ։
Դրան է նպաստում նաև «Սուպեր էկո» ռեժիմը, որը թույլ է տալիս ընդամենը մեկ հպումով ավելացնել էներգախնայողությունը։ Այս հարմար գործառույթը նախատեսված է այն իրավիճակների համար, երբ ուզում ես առավելագույնս օգտագործել մարտկոցի պոտենցիալը։ Այն օգնում է ավելի արդյունավետ օգտագործել մեքենայի էներգիան և հատկապես օգտակար է քաղաքային խցանումների ու երկար երթուղու պայմաններում, կամ եթե պարզապես ցանկանում եք վարել հնարավորինս հանգիստ՝ խնայելով էներգիան և նյարդերը։
Լյուքս սրահ և խելացի տեխնոլոգիաներ. տեսադաշտից մինչև ձայնամեկուսացում

LS7-ն ապահովում է պրեմիում զգացողություններ ոչ միայն իր շքեղ տեսքի և որկյալ նյութերի շնորհիվ, այլև ներքին հարդարանքի ու մեքենայի հետ փոխազդեցության հաշվին։
Star Fall դիմապակի՝ 106° տեսադաշտով
LS7 մոդելի ամենատպավորիչ առանձնահատկություններից է Star Fall դիմապակին, որն ապահովում է 106 աստիճան ուղղահայաց տեսադաշտ։ Այն վարորդին տալիս է հնարավորություն ավելի բաց և վերահսկելի ճանապարհային պատկեր ունենալ, իսկ ուղևորներին ապահովում է ավելի լուսավոր ու օդով լի տարածքի զգացողությամբ։
Խելացի տեխնոլոգիաներ՝ ձեր ձեռքի տակ
LS7 ավտոմեքենան տեխնոլոգիապես հագեցած է. այստեղ ձեր ձեռքի տակ անհրաժեշտ խելացի տեխնոլոգիաներն են՝ առանց ավելորդությունների և շփոթեցնող անհարմար ու չգործածվող սարքերի և ֆունկցիաների։ Թվային միջավայրն այստեղ ապահովում են 26.3 և 12.3 դյույմանոց բարձրացվող սենսորային էկրանները, ինչպես նաև 12.8 դյույմանոց AMOLED կենտրոնական սենսորային էկրանը։ Մեքենայում շեշտը դրված է ոչ թե էկրանների քանակի վրա, այլ՝ դրանց ֆունկցիոնալության և հարմարության։ Այս լուծումը թույլ է տալիս արագ տեղեկատվություն ստանալ, ապահովում է տրամաբանական ու հարմար կառավարում, իսկ սրահի ընդհանուր տեսքը մնում է կոկիկ ու ժամանակակից:
Zero-Gravity նստատեղեր և սրահի տրանսֆորմացիա
LS7-ի սրահի կազմակերպումն ուղղված է ոչ միայն «գեղեցիկ լինելուն», այլև՝ երկար ճանապարհների ժամանակ բոլոր ուղևորների կոմֆորտի ապահովմանը։
Դրան են նպաստում.
- հետևի Zero-Gravity նստատեղը
- առջևի ուղևորի նստատեղը՝ 100% ծալվող
- հետևի նստատեղերը՝ մեկ կոճակով ծալվող
Այսպիսով ձեր արտաճանապարհային էլեկտրամեքենան հեշտությամբ վերածվում է հարմար տարածքի՝ թե՛ երկարատև ճանապարհորդության ընթացքում, թե՛ սպասումների, թե՛ դադարների։
Լռություն, հերմետիկություն և պրեմիում դասի ակուստիկ ճարտարապետություն
Պրեմիում դասի զգացողությունը հաճախ ստեղծվում է ոչ թե մեկ մեծ առավելության շնորհիվ, այլ՝ բազում կարևոր մանրուքների։ LS7-ում շատ են այնպիսի կարևոր դետալների հանդեպ հատկապես ուշադիր են եղել։
Մեքենան ունի՝
- ձայնամեկուսացված սրահ՝ լամինացված ապակիներով և հերմետիկ կառուցվածքով
- բարձր ամրության ապակեպատ տանիք
- առանց շրջանակի դռների ապակիներ
- վակումային դռներ
Այս ամենը ստեղծում է լուռ, հանգիստ, հերմետիկ ու պրեմիում տարածք, որը թույլ է տալիս վայելել մեքենայում գտնվելու յուրաքանչյուր վայրկյանը՝ պաշտպանված լինելով արտաքին անցանկալի աղմուկից։
LS7-ում որակյալ հնչեղությունն ապահովում է 22 բարձրակարգ բարձրախոսով աուդիոհամակարգը։ Բարձրախոսները տեղակայված են գլխատակերին և տանիքին՝ սրահի բոլոր հատվածներում ավելի տարածական և հավասարաչափ ձայն ապահովելու համար։
Աջակցող համակարգեր՝ սենսորների ամբողջական փաթեթով
LS7-ը համալրված է անվտանգային և վարորդին աջակցող կարևոր համակարգերով.
- 12 ուլտրաձայնային սենսոր
- 11 տեսախցիկ
- 5 ռադար
- 2 բարձր ճշգրտության տեղայնացման սարքեր
- 1 Orin X
Այս ամենը մեքենային ու վարորդին հնարավորություն է տալիս հանգիստ ու վստահ ընթացք ունենալ տարբեր պայմաններում՝ կայանման, մանևրելու ու երթևեկության տարատեսակ սցենարներում։
Հաճախ Տրվող Հարցեր (Faq)
Քանի՞ կմ է անցնում LS7-ը մեկ լիցքավորմամբ։
LS7 մոդելի նավարկությունը կազմում է 660 կմ (CLTC)։
Որքա՞ն է կազմում մեքենայի արագացումն ու հզորությունը։
LS7-ը 0-ից մինչև 100 կմ/ժ արագության է հասնում 4.5 վայրկյանում, մեքենայի առավելագույն հզորությունը 425 կՎտ է, պտտող մոմենտը՝ 725 Նմ։
Ի՞նչ է Star Fall դիմապակին։
LS7-ն ունի Star Fall ֆիրմային դիմապակի՝106° ուղղահայաց տեսադաշտով։ Այն բարելավում է ճանապարհի տեսանելիությունը վարորդի համար և ապահովում է ավելի բաց ու լուսավոր տարածք՝ մեքենայի ուղևորների համար։
Որտե՞ղ կարելի է ձեռք բերել IM LS7 մոդելը Հայաստանում։
IM Motors-ի բացառիկ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Auto Gallery-ն է։ Մեքենան կարելի է ձեռք բերել Auto Gallery-ի սրահում։ Հասցե՝ ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 46/5:
Ի՞նչ պայմաններով կարելի է ձեռք բերել IM Motors-ի LS7 մոդելը։
Auto Gallery-ն առաջարկում է IM բոլոր հասանելի մոդելների, այդ թվում՝ LS7-ի ձեռքբերման շահավետ պայմաններ՝ Trade-in, Buyback, ինչպես նաև երաշխիքային սպասարկում, ինչը էլեկտրոմոբիլ գնելու որոշումն ավելի վստահ ու անվտանգ է դարձնում գնորդի համար։
Կարելի՞ է արդյոք գրանցել թեստ-դրայվ։
Այո, կարելի է գրանցել թեստ–դրայվ Auto Gallery-ում և փորձարկել մոդելը։
