Skip to main content

Ի՞նչ Նոր էլեկտրական Ավտոմեքենաներ Են Հասանելի Հայաստանում

Վերջին տարիներին Երևանի փողոցները բառացիորեն «լիցքավորվել» են էլեկտրական ավտոմեքենաներով։ Եթե 2020-ին Հայաստանում գրանցված էր ընդամենը մի քանի հարյուր մեքենա, ապա 2025-ին այդ թիվն անցնում է 22.000-ը։ Սա նշանակում է, որ նոր գրանցված մեքենաների մոտ մեկ քառորդն էլեկտրական են։ Հայաստանում էլեկտրական մեքենաների վաճառքի և մեքենայի ճիշտ ընտրության մասին ավելին իմանալու համար կարող եք կարդալ մեր նախորդ բլոգը։ Իսկ մինչ այդ եկեք հասկանանք, թե էլեկտրական ավտոմեքենաների ինչ նոր բրենդներ ու մոդելներ են այսօր հասանելի Հայաստանում։

Էլեկտրոմոբիլների Բումը Հայաստանում

Հայաստանում էլեկտրամոբիլների շուկան զգալիորեն փոխվել է։ Շատ կարճ ժամանակահատվածում էլեկտրոմոբիլների հայկական շուկան ընդլայնվեց՝ առաջարկելով բրնդների, արժեքների և հատուկ առաջարկների մեծ բազմազանություն։ Միևնույն ժամանակ գործեցին թե պաշտոնական ներկայացուցիչները, թե առանձին ավտոմեքենա ներկրողները։ Շուկան հագեցած է տարբեր, մեկը մյուսից հետաքրքիր թվացող առաջարկներով։ Հայաստանում հասանելի նոր էլեկտրական մեքենաներն առանձնանում են թե՛ արժեքով ու թե դասակագմամբ։  

Volkswagen․ Վստահելի Եվրոպական Բրենդ Էլեկտրոմոբիլների Սեգմենտում

Հայաստանում հասանելի ամենատարածված էլեկտրոմոբիլներից են Volkswagen-ի ID.4 և ID.6 կոմպակտ SUV մեքենաները՝ նախատեսված ողջ ընտանիքի համար։ Այս էլեկտրոմոբիլների հիմնական առավելությունը եվրոպական անվտանգային բարձր ստանդարտներն են։ Առանձնանում են հարմարավետ ինտերիերով, որը բավական հարազատ կթվա նրանց, ովքեր արդեն վարել են Volkswagen ներքին այրման շարժիչով։ Բրենդի ճանաչելիության շնորհիվ այս ավտոմեքենաները ավելի հաճախ կարելի է հանդիպել նաև երկրորդային շուկայում։

Hongqi․ Չինական Լյուքս` Հասանելի Արժեքով

Հայաստանում տարածված են Hongqi-ի SUV մոդելները, հատկապես՝ E-HS7–ը, որն աչքի է ընկնում ընդարձակ ինտերիերով և հարմարավետությամբ, միևնույն ժամանակ, ի տարբերություն նույն բրենդի այլ SUV-երի՝ ավելի կոմպակտ է։ Օժտված է մեծ հզորությամբ և հարմար է թե քաղաքային ու թե միջքաղաքային երթևեկությունների համար։  

BYD․ Լայն Մոդելային Շարք՝ Լայն Ընտրություն

Այսօր BYD-ն համարվում է աշխարհի ամենախոշոր էլեկտրոմոբիլ արտադրողներից մեկը, և այս մեքենան Հայաստանի շուկայում նույնպես բավական լայն ներկայացվածություն ունի։ Հարուստ կոմպլեկտացիայի և հասանելի արժեքների շնորհիվ այս բրենդն աշխարհում մեծ տարածում ստացավ EV շուկայում։

Հայաստանում տարածված են BYD-ի էլեկտրական մեքենաների գրեթե բոլոր դասերը. Հայ վարորդներ կեղմից հատկապես սիրվել են Միջին և մեծ չափի crossover/SUV-երը` Sea Lion 07, Tang, Song Plus, որոնք աչքի են ընկնում գրավիչ դիզայնով:

Zeekr․ Նոր Խոսք Չինական EV Շուկայում

Հայաստանյան շուկան արդեն լավ ծանոթ է Zeekr 001, 007, 009 և X մոդելներին։ Այս բրենդի էլեկտրական մեքենաներն աչքի են ընկնում պրեմիում ինտերիերով, բարձրորակ նյութերով և մեծ, հարմարավետ էկրաններով, ապահովում են երկար ընթացք մեկ լիցքավորմամբ։

Tesla․ Ամենաճանաչելի Անունը Շուկայում

Լինելով ամենամատչելին և բազմաֆունկցիոնալը՝ Tesla բրենդից Հայաստանում ամենահաճախը կարելի է հանդիպել Model 3 և Model Y-ը։ Model 3-ը կոմպակտ սեդան է՝ նախատեսված նրանց համար, ովքեր ուզում են դինամիկ, բայց միևնույն ժամանակ պրակտիկ քաղաքային ու մայրուղային մեքենա։ Model Y-ը կրոսովեր/կոմպակտ SUV է, որն ունի ավելի ընդարձակ ինտերիեր և ավելի ընտանեկան բնույթ։ Այն հարմար է ակտիվ կենսակերպ ունեցող մարդկանց, ընտանիքների և նրանց համար, ովքեր հաճախ են ճանապարհորդում։

LiXiang. Հարմարավետություն Ողջ Ընտանիքի Համար

Բրենդը կենտրոնանում է հիմնականում ընտանի հարմարավետության վրա․ լայն, պրեմիում սրահ, մեծ էկրաններ, կինոթատրոնի ռեժիմ, անվտանգության խելացի համակարգեր, ինչպես նաև՝ օդափոխության կարգավորումներ երկար ճանապարհների համար։

IM Motors. Նրբաճաշակ, Ինտելեկտուալ, Հզոր

IM Motors-ը չինական պրեմիում դասի էլեկտրամոբիլների բրենդ է, որը ստեղծվել է 2020-ին՝ որպես համատեղ ձեռնարկություն SAIC Motor, Alibaba Group և Zhangjiang Hi-Tech ընկերությունների միջև։ Բրենդի անվանումը հապավում է և նշանակում է՝ «Intelligence in Motion», քանի որ այս էլեկտրոմոբիլներում շեշտը դրված է խելացի համակարգերի, արհեստական բանականության և «smart» փորձառության վրա։

IM Motors-ի էլեկտրոմոբիլներն ամբողջությամբ էլեկտրական են, օժտված են բարձր հզորության մարտկոցներով, որոնք ապահովում են երկար ընթացք մեկ լիցքավորմամբ։ Էլեկտրոմոբիլներն աչքի են ընկնում նաև վարորդի աջակցության խելացի համակարգերով, ինչպես նաև պանելային ընդարձակ էկրաններով։ IM Motors-ի առանձին հպարտությունն է IM էլեկտրոմոբիլների ինտերիերի դիզայնը, որը մշակված է մինիմալիստական ու բարձր տեխնոլոգիականմոտեցումներով՝ բնական նյութերի կիրառմամբ։

IM Motors–ը Հայաստանում հնարավոր է ձեռք բերել Auto Gallery ընկերության շնորհիվ, որը հանդիսանում է բրենդի միակ պաշտոնական ներկայացուցչությունը մեր երկրում։ Հայ վարորդները մասնավորապես նախընտրում են IM L7՝ ամբողջությամբ էլեկտրական, մեծ լյուքս սեդան IM LS7՝ մեծ, պրեմիում դասի, լիովին էլեկտրական SUV, շեշտը՝ հարմարավետության, մեծ սրահի և բարձր տեխնոլոգիականության վրա,IM LS6՝ ավելի կոմպակտ SUV, IM L6՝ նրբաոճ սեդան։

Ի դեպ, Аuto Gallery ընկերությունն առաջարկում է IM-ի ձեռքբերման շահավետ պայմաններ՝ Trade-in, Buyback, ինչպես նաև երաշխիքային սպասարկում։

Saic Maxus. Հուսալիության ԵՎ Հզորության Մարմնացում

SAIC Maxus-ը չինական SAIC Motor ավտոհոլդինգի բրենդն է, որը մասնագիտացված է կոմերցիոն և ընտանեկան էլեկտրական ու հիբրիդ մեքենաների ոլորտում։ Սկզբում Maxus-ը ստեղծվել է որպես բեռնատարների բրենդ, բայց այսօր ունի նաև փիքափներ ու էլեկտրական MPV-ներ, որոնք վաճառվում են բազմաթիվ երկրներում։

Հայաստանում SAIC Maxus-ի միակ պաշտոնական ներկայացուցիչը կրկին Auto Gallery ընկերությունն է,որն առաջարկում է լիզինգի շահավետ պայմաններ, ինչպես նաև trade-in՝ հին ավտոմեքենան որպես կանխավճար օգտագործելու հնարավորությամբ։

Հայաստանում ներկայացված ու ամենասիրված մոդելներից են.

eTERRON 9. Լիովին էլեկտրական 4×4 pickup՝ երկու մարտկոցով և մինչև 3.5 տոննա քարշակի ունակությամբ․ Այս մոդելը Եվրոպայում ճանաչվում է որպես առաջին լիովին էլեկտրական լիաքարշ pickup-ներից մեկը։ Իդեալական է նրանց համար, ովքեր ուզում են միաժամանակ աշխատային մեքենա, off-road հնարավորություններ և զրո արտանետումներ։ Այն ունի նաև V2L ֆունկցիա՝ մեքենայից արտաքին սարքեր սնուցելու համար (քեմփինգ, գործիքներ և այլն)։

MIFA 7. Լիովին էլեկտրական 7-տեղանի MPV է (2+2+3), ստեղծված ընտանիքի ճանապարհորդությունների և բիզնես shuttle-ների համար։ Առաջարկում է բարձր մակարդակի անվտանգության ու հարմարավետության համակարգեր։

MIFA 9. Աշխարհի առաջին լիաչափ, ամբողջությամբ էլեկտրական full-size MPV-ներից է՝ 7 ուղևորի համար։ Ունի շատ ընդարձակ, պրեմիում ինտերիեր, ինչի շնորհիվ հարմար է VIP տեղափոխությունների, հյուրանոցների shuttle-ների և մեծ ընտանիքների համար։

eDELIVER 3. Maxus-ի ամենակոմպակտ էլեկտրական բեռնատար վանն է, նախատեսված քաղաքային լոգիստիկայի և «վերջին կիլոմետրի» առաքումների համար։ Ունի մոտ 850–1000 կգ բեռնատարունակություն, աերոդինամիկ և թեթև կառուցվածք, ինչը օգնում է նվազեցնել ծախսերը և արտանետումները քաղաքում։

eDELIVER 9. Մեծ չափի լիովին էլեկտրական վան է՝ երեք տարբեր մարտկոցային տարբերակներով։ Առաջարկում է մինչև 11–12.3 մ³ բեռնատար տարածք, մոտ 1 տոննա բեռնատարունակություն և արագ DC լիցքավորում (մոտ 80% ~45 րոպեում), ինչը հարմար է մեծ փոստային, սուպերմարկետային կամ սերվիսային բեռների համար։

Հաճախ Տրվող Հարցեր (FAQ)


Ի՞նչու են էլեկտրական ավտոմեքենաները Հայաստանում այսքան արագ տարածվել։

Վերջին տարիներին Հայաստանում գրանցված էլեկտրական ավտոմեքենաների թիվը հասցրել է անցնել 22.000-ը, և նոր գրանցված մեքենաների մոտ մեկ քառորդն արդեն էլեկտրական է։ Պատճառներից են՝ շահավետ մաքսային ու հարկային պայմանները, շահագործման ցածր ծախսերը և շուկայի հագեցած առաջարկը թե՛ պաշտոնական ներկայացուցիչների, թե՛ ներկրողների կողմից։

Ի՞նչ նոր էլեկտրական ավտոմեքենաների բրենդներ են այսօր հասանելի Հայաստանում։

Այսօր Հայաստանում լայնորեն ներկայացված են մի շարք բրենդներ՝ Volkswagen, Hongqi, BYD, Zeekr, Tesla, LiXiang, IM Motors և այլն։ Դրանք ընդգրկում են տարբեր սեգմենտներ՝ կոմպակտ սեդաններից մինչև մեծ SUV-եր և պրեմիում դասի մոդելներ։

Ի՞նչով է առանձնանում IM Motors բրենդը մյուս էլեկտրոմոբիլներից։

IM Motors-ը պրեմիում դասի չինական էլեկտրոմոբիլների բրենդ է, որի հիմքում խելացի տեխնոլոգիաներն են։ Մեքենաները ամբողջությամբ էլեկտրական են, ապահովում են երկար ընթացք մեկ լիցքավորմամբ, ունեն վարորդի աջակցության խելացի համակարգեր, լայն պանելային էկրաններ և մինիմալիստական, բարձր տեխնոլոգիական ինտերիեր՝ բնական նյութերով։

Ո՞ր IM Motors մոդելներն են նախընտրում հայ վարորդները։

Հայաստանում հատկապես նախընտրելի են․

IM L7 – մեծ, ամբողջությամբ էլեկտրական լյուքս սեդան,

IM LS7 – մեծ, պրեմիում դասի լիովին էլեկտրական SUV՝ շեշտը հարմարավետության վրա,

IM 6 – ավելի կոմպակտ SUV,

IM 5 – նրբաոճ սեդան։

Այս մոդելները համադրում են հզորությունը, տեխնոլոգիականությունը և պրեմիում ինտերիերը։

Ինչպե՞ս կարելի է Հայաստանում գնել IM Motors էլեկտրոմոբիլներ և ինչ պայմաններով։

IM Motors-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Auto Gallery ընկերությունն է, որը հանդիսանում է բրենդի միակ պաշտոնական ներկայացուցիչը մեր երկրում։ Auto Gallery-ն առաջարկում է IM-ի ձեռքբերման շահավետ պայմաններ՝ Trade-in, Buyback, ինչպես նաև երաշխիքային սպասարկում, ինչը էլեկտրոմոբիլ գնելու որոշումն ավելի վստահ ու անվտանգ է դարձնում գնորդի համար։

Կա՞ն արդյոք շահավետ հատուկ առաջարկներ Saic Maxus բրենդի էլեկտրական ավտոմեքենաներ գնելու համար։

Auto Gallery-ն առաջարկում է լիզինգի շահավետ պայմաններ, ինչպես նաև trade-in՝ երբ ձեր հին ավտոմեքենան կարող եք օգտագործել որպես կանխավճար նոր Maxus-ի համար։ Գործում է նաև buyback–ի առաջարկը։

Արժե՞ արդյոք SAIC Maxus ընտրել որպես կոմերցիոն ավտոմեքենա Հայաստանում։

Եթե ձեզ պետք է հուսալի, հզոր և միևնույն ժամանակ ժամանակակից, էլեկտրական կոմերցիոն ավտոմեքենա՝ բեռնատար վան, pickup կամ MPV, ապա SAIC Maxus-ը առաջարկում է մոդելների լայն ընտրություն՝ անմիջապես պաշտոնական ներկայացուցչից, ֆինանսավորման ճկուն պայմաններ և լուծումներ, որոնք հարմար են թե փոքր, թե մեծ բիզնեսների համար։