Skip to main content

Trade In Ծառայություն

Trade In-ը թույլ է տալիս նոր էլեկտրական մեքենա ձեռք բերելու դեպքում ձեր հին ավտոմեքենան օգտագործել որպես կանխավճար։

Auto Gallery trade-in service

Trade In–ից օգտվելու առավելություններն են.

  • Հին մեքենան կարող է լինել ցանկացած տարեթվի, մակնիշի, մոդելի և գույնի
  • Հին մեքենան կարող է լինել շահագործված կամ վնասված/վթարված վիճակում։
  • Ձեր մեքենան գնահատվում է շուկայական արժեքին համապատասխան,

Կարևոր է իմանալ.

  • Հին մեքենան իր արժեքով չպետք է գերազանցի նոր ավտոմեքենայի արժեքի 40%–ը։
  • Հին ավտոմեքենան պարտադիր պետք է մոտեցնել ԱՎՏՈ ԳԵԼԼՐԻ ՓԲԸ-ի ավտոսպասարկման կայան՝ մեքենայի տեխնիկական զննության և գնահատման համար։
  • Հին ավտոմեքենան պետք է պատկանի այն ընկերությանը կամ հաճախորդին ում անունով ձեռք է բերվելու նոր մեքենան։
  • Մարդատար էլեկտրական մեքենա ձեռք բերելու դեպքում որպես կանխավճար կարող եք ներկայացնել այլ մարդատար մեքենա, իսկ բեռնատար էլեկտրական մեքենա ձեռք բերելու դեպքում՝ բեռնատար մեքենա։