eDELIVER 3-ը DELIVER շարքի ամենակոմպակտ մոդելն է. այն նախագծված է բարձր բեռնատարողություն և արդյունավետություն ապահովելու նպատակով։

343 կմ
Առավելագույն վազքը՝ մինչև
945 կգ
Առավելագույն բեռնատարողություն
(առանց ուղևորների)՝
5037 մմ
Առավելագույն երկարություն՝



eDELIVER 3-ը նախագծված է կանաչ տեխնոլոգիաների կիրառմամբ՝ աերոդինամիկ կառուցվածքով, որը նվազեցնում է օդի դիմադրությունը։ Դրա կառուցվածքում օգտագործված են թեթև նյութեր՝ ալյումին, պոլիմերային միացություններ՝ դարձնելով այն միաժամանակ ճկուն և ամուր։ Ինչպես բոլոր MAXUS մոդելների դեպքում, այստեղ ևս առաջնահերթ են հուսալիությունը և վարորդի անվտանգությունն ու հարմարավետությունը։
Սրահը ծառայում է որպես լիարժեք շարժական գրասենյակ։ Դուք կարող եք միացնել ձեր նոթբուքն ու սմարթֆոնը՝ մուտք ունենալով էլ.փոստին և հավելվածներին, իսկ բազմաֆունկցիոնալ ղեկը թույլ է տալիս կառավարել ձայնային համակարգը, կարգավորել կրուիզ կոնտրոլը և պատասխանել զանգերին։
7 դյույմանոց սենսորային էկրանն ապահովում է տեխնոլոգիաների կենտրոնացված կառավարում։ Վարորդի և ուղևորի համար նախատեսված USB միացումների միջոցով հնարավոր է միացնել տարբեր սարքեր, իսկ DAB ռադիոն ապահովում է ժամացի լայն ընտրություն։
Խելացի օդորակման համակարգը թույլ է տալիս արագ և հարմարավետ կերպով կարգավորել ջերմաստիճանը։ Հետընթացի տեսախցիկը և կայանման հետևի սենսորներն ապահովում են ավելի սահուն և ապահով կայանում։
Ավելին իմանալու համար ներբեռնիր բրոշյուրը







SAIC MAXUS-ի գործարանը հանդիսանում է մեր բարձր տեխնոլոգիական և գերարդյունավետ մեքենաների մշակման կենտրոնը՝ ձգտելով ավելի մաքուր և կայուն աշխարհի ձևավորմանը։
Անձամբ փորձեք eDELIVER 3-ը։ Միայն մեկ երթ Intelligence Onboard համակարգով MAXUS-ով, և կզգաք տարբերությունը։
