Skip to main content

Ինչու Բիզնեսը Պետք Է Ընտրի Էլեկտրական Բեռնատար Մեքենաներ

«Թրենդ» բառը շատ երկրորդային է դառնում, երբ խոսում ենք բիզնեսի մասին։ Բիզնեսը չի աշխատում տպավորություններով։ Այն աշխատում է հաշվարկով, կանխատեսելիությամբ և ռիսկերի կառավարմամբ։ Եթե մասնավոր գնորդը կարող է ընտրել IM Motors L7՝ իրեն   տիեզերանավում զգալու համար, ապա ընկերությունը պարտավոր է որոշում կայացնել թվերի հիման վրա՝ հասկանալով ներդրման վերադարձը, օպերացիոն արդյունավետությունը և զարգացման ու ընդլայնման հնարավորությունը։

Այս համատեքստում էլեկտրական բեռնատար մեքենաները Հայաստանում այլևս փորձարարական լուծում չեն։ Դրանք աստիճանաբար դառնում են հաշվարկված բիզնես գործիք՝ հատկապես առաքման, բեռնափոխադրման և ուղևորափոխադրման ծառայությունների ու կորպորատիվ ավտոպարկերի համար։ Այս հարցն արդեն պետք է ծագի յուրաքանչյուր գործարարի գլխում՝ «ինչքա՞ն գումար է կորցնում այն բիզնեսը, որը դեռ չի անցել էլեկտրականի»։

Հայաստանը ստեղծել է մի միջավայր, որտեղ էլեկտրական կոմերցիոն տրանսպորտը համադրում է մի քանի կարևոր գործոն՝ հարկային ու կայանման արտոնություններ, աճող լիցքավորման ենթակառուցվածք և էներգետիկ անկախության տրամաբանություն։ Իսկ երբ պետության քաղաքականությունը, շուկայի պահանջներն ու տեխնոլոգիան համընկնում են, բիզնեսի համար առաջանում է պատուհան, որը բաց է սահմանափակ ժամանակով։

Այս հոդվածում կանդրադառնանք այն հիմնական պատճառներին, թե ինչու բիզնեսը պետք է լրջորեն դիտարկի անցումն էլեկտրական բեռնատարների։

Տնտեսական արդյունավետություն և գործառնական ծախսերի կտրուկ նվազում

Բիզնեսի համար տրանսպորտի սպասարկումը մշտական և աճող ծախս է, հատկապես դիզելային վառելիքի գների տատանման պայմաններում։ Էլեկտրական բեռնատարներն առաջարկում են բացառիկ ֆինանսական մոդել, որտեղ 100 կմ վազքի արժեքը կարող է լինել 5-7 անգամ ավելի ցածր, քան ավանդական մեքենաներինը։ Սա հատկապես ակնառու է դառնում, երբ բիզնեսը օգտվում է էլեկտրաէներգիայի գիշերային սակագնից։ Բացի վառելիքի ուղղակի խնայողությունից, էականորեն նվազում են սպասարկման ծախսերը, քանի որ էլեկտրական շարժիչը չունի յուղի փոխման անհրաժեշտություն կամ բարդ փոխանցման տուփեր։ Միջազգային զեկույցները, օրինակ՝ BloombergNEF-ի վերջին հետազոտությունները, փաստում են, որ կոմերցիոն էլեկտրական տրանսպորտը «տիրապետման ընդհանուր արժեքով (TCO)» արդեն իսկ գերազանցում է դիզելային մոդելներին՝ ապահովելով ներդրումների ավելի արագ վերադարձ։ Հայաստանյան շուկայում այս տնտեսումը թույլ է տալիս բիզնեսին ավելի ճկուն լինել գնագոյացման հարցում, ինչպես նկարագրել ենք մեր նախորդ՝ «Էլեկտրոմոբիլ vs. սովորական ավտոմեքենա» հոդվածում։

Պետական հարկային արտոնությունները՝ որպես բիզնեսի խթան

Մենք չենք հոգնի այս մասին խոսել մեր յուրաքանչյուր հոդվածում։ Հայաստանը շարունակում է կիրառել խրախուսող հարկային քաղաքականություն՝ թույլ տալով ընկերություններին խնայել զգալի գումարներ հենց ձեռքբերման փուլում։ Արտոնությունները, որոնք 2026 թվականի համար ևս ուժի մեջ են, բիզնեսին հնարավորություն են տալիս խնայել մեքենայի արժեքի 20%-ը՝ ներառյալ նաև մաքսատուրքի 0% դրույքաչափը՝ կարգավորված ԵԱՏՄ քվոտաներով։ Ինչ խոսք, արտոնությունները հիմնականում վերաբերում են 2024-2026 թվականներին արտադրված մեքենաներին, և սա, բնականաբար, ավելի ծախսատար է։ Բայց այս ծախսով դուք՝ ա․ ստանում եք հսկայական խնայողություն, և բ․ երկարաժամկետ, կայուն ներդրում եք անում ձեր բիզնեսի մեջ։ Նմանատիպ քաղաքականություն իրականացվում է նաև Եվրամիության երկրներում, որտեղ հարկային արտոնությունները հանդիսանում են էլեկտրականացման հիմնական շարժիչ ուժը։ Պետական այս աջակցությանն ավելի մանրամասն անդրադարձել ենք մեր «Առավելություններ հայ սպառողի համար» հոդվածում։

Լոգիստիկ առավելությունները քաղաքային միջավայրում

Քաղաքային առաքումներն արևմուտքում հաճախ անվանում են «last mile delivery»՝ ակնարկելով, որ առաքման վերջին հատվածն ամենաաշխատատարն ու ծախսատարն է։ Էլեկտրական բեռնատարները, մանևրելու կարողության և ֆունկցիոնալության շնորհիվ, պարզապես նվեր են դրա համար։ էլեկտրական շարժիչի վերականգնողական համակարգը, էներգիա վատնելու փոխարեն, թույլ է տալիս էներգիա վերականգնել յուրաքանչյուր արգելակման ժամանակ։ Դե պատկերացրեք այս ամենը Երևանի կենտրոնի խցանումներում։ Բացի այդ, էլեկտրական բեռնատարներն ազատված են կայանման վճարներից։ Դե իսկ լռությունը և թրթռոցների բացակայությունը բարելավում են վարորդների աշխատանքային պայմանները։ Այս ամենի արդյունքում ընկերությունը կարող է նաև բարձրացնել անձնակազմի աշխատանքի որակը՝ ապահովելով ավելի հարմարավետ և արժանապատիվ աշխատանքային պայմաններ։ 

Էլ ավելի հեշտ է լուծվում լիցքավորման հարցը՝ սեփական լիցքավորման կայաններ տեղադրելով։ Իսկ դրանք հանրությանը հասանելի դարձնելով՝ հնարավոր է անգամ տվյալ տարածքը ձգողության կետ դարձնել ներդրումների համար։

Կորպորատիվ պատասխանատվություն և բրենդի իմիջ

Էլեկտրական բեռնատարների ընտրությունը նաև հզոր մարքեթինգային գործիք է։ Ընկերությունը, որն իրականացնում է առաքումներ էկոլոգիապես մաքուր տրանսպորտով, ցուցադրում է իր հավատարմությունը միջազգային ESG՝ բնապահպանական, սոցիալական և կառավարչական սկզբունքներին, ինչն այսօր առանցքային է շատ ներդրողների համար։ Ժամանակակից սպառողը նույնպես նախապատվությունը տալիս է այն բրենդներին, որոնք հոգ են տանում շրջակա միջավայրի մասին։

Սա նաև համահունչ է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին, որոնց Հայաստանը ակտիվորեն միացել է՝ ստանձնելով էներգաարդյունավետության բարձրացման պարտավորություններ։ Մենք սրա մասին մանրամասն գրել էինք մեր «Էլեկտրոմոբիլներ և բնապահպանություն» հոդվածում, որտեղ վերլուծել ենք տրանսպորտի ազդեցությունը քաղաքային էկոլոգիայի վրա։ Այս մոտեցումը բարձր է գնահատվում նաև միջազգային գործընկերների կողմից։ Ինչպես նշվում է Forbes-ի «Կայուն բիզնեսի հեռանկարները» վերլուծական հոդվածում՝ «կանաչ» լոգիստիկան անգամ կարող է բարձրացնել ընկերության շուկայական արժեքը։

Միջազգային հաջող փորձի օրինակներ

Խոշորագույն միջազգային կորպորացիաները վաղուց են հասկացել, որ էլեկտրական ավտոպարկն այլընտրանք չունի։ Ստորև ներկայացված են հաջողված քեյսեր.

  • Amazon․ ընկերությունը պատվիրել և արդեն շահագործում է ավելի քան 40,000 էլեկտրոմոբիլ ամբողջ աշխարհում։
  • DPD UK․ լոգիստիկ հսկան իր ավտոպարկում արդեն ներառել է հսկայական թվով Maxus էլեկտրական ֆուրգոններ, ինչը թույլ է տվել տվյալ ոլորտում կրճատել գործառնական ծախսերը 30%-ով։
  • DHL․ ընկերության ավտոպարկի ավելի քան 20%-ն արդեն զերծ է արտանետումներից, ինչը նաև բարձրացրել է առաքման արագությունը խիտ բնակեցված քաղաքներում։
  • IKEA․ կահույքի հսկան նպատակ ունի ավտոպարկի 90%-ը դարձնել էլեկտրական մինչև 2028 թվականը։ Որոշ քաղաքներում (Փարիզ, Շանհայ) նրանք արդեն հասել են 100%-ի։

Maxus-ը՝ Հայաստանում․ լուծումներ ցանկացած բիզնեսի համար

SAIC Maxus-ի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում` Auto Gallery-ն, առաջարկում է կոմերցիոն մեքենաների լայն տեսականի` հարմարեցված հայաստանյան բիզնես պահանջներին․

  • Maxus eDeliver 3․ կոմպակտ էլեկտրական ֆուրգոն՝ նախատեսված քաղաքային առաքումների համար։ Այն ունի մինչև 345 կմ վազքի պաշար և 945 կգ բեռնատարողություն, ինչը նրան դարձնում է լավագույն ընտրությունը վերոնշյալ «last mile delivery» ծառայությունների համար։
  • Maxus eDeliver 9․ ավելի հզոր մոդել՝ մինչև 12.3 մ³ բեռնախցիկի ծավալով և 1530 կգ բեռնատարողությամբ։ Այս մեքենան իդեալական է միջին և խոշոր ծավալի ապրանքների տեղափոխման համար։
  • Maxus eTerron 9  էլեկտրական 4×4 պիկապ․ Հայաստանում առաջին լիարժեք էլեկտրական 4×4 պիկապը, որն ապահովում է մինչև 3.5 տոննա քարշակման հնարավորություն՝ համատեղելով հզորությունն ու բնապահպանական մաքրությունը։
  • MIFA շարք (7 և 9)․ պրեմիում դասի էլեկտրական MPV-ներ (բազմաֆունկցիոնալ մեքենաներ), որոնք կատարյալ են բիզնես-շաթլների և հյուրերի կորպորատիվ սպասարկման համար։

Էլեկտրականին անցումն էլ ավելի հեռանկարային և քիչ ծախսատար կլինի, եթե ընկերություններն օգտվեն Trade-In և Buyback ծառայություններից։ Առաջինը հնարավորություն կտա ավանդական մեքենան հեշտությամբ փոխարինել էլեկտրականով, իսկ երկրորդը՝ 5 տարի որևէ Maxus վարելուց հետո ձեռք բերել ամբողջովին նորը՝ վճարելով միայն տարբերությունը։


Հաճախ տրվող հարցեր (FAQ)

1. Ի՞նչ է Maxus-ի Intelligence On Board համակարգը։

Intelligence On Board-ը խելացի կառավարման համակարգն է, որն ապահովում է մեքենայի վիճակի, լիցքավորման, ընթացքի և շահագործման տվյալների վերահսկում՝ բարձրացնելով արդյունավետությունն ու հարմարավետությունը։

2. Ինչքա՞ն հաճախ է պահանջվում տեխնիկական սպասարկում eDELIVER մոդելների համար։
eDELIVER 3 և eDELIVER 9 մոդելների համար տեխնիկական սպասարկում իրականացվում է ամեն 24 ամիսը մեկ կամ յուրաքանչյուր 30,000 կմ հաշվարկով։ Էլեկտրական մեքենաները պահանջում են 70%-ով ավելի քիչ սպասարկում, քան դիզելայինները։

3. Որո՞նք են Maxus-ի անվտանգության հիմնական համակարգերը: 

Maxus էլեկտրական մեքենաները հագեցած են AEB (ավտոմատ արգելակում), LDW (գծից շեղման նախազգուշացում) և FCW (առջևի բախման նախազգուշացում) համակարգերով, որոնք էապես նվազեցնում են վթարների ռիսկը քաղաքային խիտ երթևեկության մեջ:

4. Ինչպե՞ս է ապահովված Maxus-ի բեռնատարների բեռնախցիկի էրգոնոմիկան և հասանելիությունը: 

Բեռնախցիկը նախագծված է՝ բեռնումն ու բեռնաթափումը հնարավորինս հեշտացնելու համար։ Այն ունի ցածր շեմք՝ նվազեցնելով բեռնելու ծանրությունը։ Հետևի դռները բացվում են 60:40 հարաբերակցությամբ և կարող են ֆիքսվել 90° կամ 180° դիրքում՝ հարմար դարձնելով աշխատանքը թե՛ նեղ տարածքներում, թե՛ բեռնահարթակից բեռնելիս։

5. Ինչպե՞ս է աշխատում վերականգման եռաստիճան համակարգը: Վարորդը կարող է ընտրել էներգիայի վերականգնման 3 մակարդակ, որոնք փոխում են արգելակման ինտենսիվությունը և թույլ տալիս քշել «մեկ ոտնակով»՝ խնայելով մինչև 20% էներգիա: