Skip to main content

IM – Intelligence in Motion

[բանականությունը շարժման մեջ]

IM MOTORS-ն էլեկտրոմոբիլների ոլորտի առաջատար (BEV) բրենդ է, որն առանձնանում է իր նրբաճաշակությամբ և ապագային միտված ֆուտուրիստիկ գաղափարախոսությամբ։

Այն մշտապես առջևում է՝ որդեգրելով վերջին սերնդի տեխնոլոգիաները, ուսումնասիրելով խելացի երթևեկության վերջին միտումներն ու ժամանակակից դիզայնի ամենաարդիական լուծումները։ IM Motors էլեկտրոմոբիլների հետ կարևոր է ոչ միայն մեկ կետից մյուսին հասնելու անհրաժեշտությունը, այլև այդ կետերի միջև ընկած ճանապարհի հարմարավետությունը, որի ընթացքում մտածված և հաշվի է առնված յուրաքանչյուր մանրուք, խելացի ճանապարհորդության յուրաքանչյուր ակնթարթ։

IM Motors-ն էլեգանտության, ինտելեկտի, դինամիկ ձևերի, ժամանակակից մտքի և բարձրաճաշակ պարզության ներդաշնակ համադրություն է: Այն առաջարկում է․

IM-ն այստեղ է ձևավորելու խելացի ճանապարհորդության նոր դարաշրջան։

ԵԿԵԼ Է ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

IM-ի հետ խելացի երթևեկությունն անխափան ու երկարատև դարձնելու համար Auto Gallery-ն առաջարկում է մի շարք առավելություններ IM–ի վարորդներին․

Երաշխիքային սպասարկում

IM Motors-ը հոգացել է հարմարավետ ու անխափան երթևեկության մասին և առաջարկում է երաշխիքային սպասարկում։
• Երաշխիքային ժամկետը՝ 6 տարի առանց վազքի սահմանափակման
• Երաշխիքային սպասարկումը վերաբերում է ավտոմեքենայի բոլոր հանգույցներին․ բացառություն են անվադողերը և մեխանիկական վնասները` ԱՊՊԱ, ԿԱՍԿՈ պատահարները:
• Երաշխիքային սպասարկումից օգտվելու համար ավտոմեքենան պետք է բերվի տեխնիկական սպասարկման կայան յուրաքանչյուր 30.000 կմ կամ առնվազն տարին 1 անգամ հաճախականությամբ։
• Ավտոմեքենաների ծրագրային թարմացումները իրականացվում են մեր սպասարկման կայանում՝ անվճար ողջ երաշխիքային ժամկետի ընթացքում։

Trade-In ծառայություն

Trade In-ը թույլ է տալիս ձեռք բերել նոր IM Motors էլեկտրոմոբիլ՝ օգտագործելով հին ավտոմեքենան որպես կանխավճար՝ անկախ մեքենայի մակնիշից, մոդելից, տարեթվից կամ մաշվածությունից։
Մենք կգնահատենք ձեր հին ավտոմեքենան համապատասխան շուկայական արժեքին և կառաջարկենք ամենաշահավետ պայմանները։

Buyback ծրագիր

IM Motors-ի Buyback ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են շարունակաբար վայելել IM-ի նորագույն մոդելների հարմարավետությունն ու տեխնոլոգիական առավելությունները՝ յուրաքանչյուր հաջորդ նոր ավտոմեքենայի հետ կատարելագործելով երթևեկության որակն ու մշտապես լինել առջևում։

Այսպիսով, ձեռք բերելով IM Motors էլեկտրոմոբիլ հենց սրահից՝ հնարավոր է օգտվել Buyback ծառայությունից։ Սա նշանակում է, որ 5 տարի անց կարող եք ավտոմեքենան վերադարձնել սրահ, վճարել միայն գնի տարբերությունը՝ ձեռք բերելով նոր մոդել, այսպիսով ունենալով մշտապես նոր, վերջին սերնդի էլեկտրոմոբիլ, կատարել ապահով և թափանցիկ գործարք և զերծ մնալ վաճառքի հոգսերից։