Skip to main content

Էլեկտրոմոբիլ Vs. Սովորական Ավտոմեքենա․ Որն Է Իրականում Ավելի Մատչելի

Տարբերակ ա. դուք ունեք 1988 թվականի Mercedes-Benz 560 ունենալու մանկական երազանք։ Տարբերակ բ. դուք միայն ունեք տրանսպորտային միջոցի կարիք, որոշակի բյուջե և ընտրության հնարավորություն այդ գնային սեգմենտում:

Որքան էլ գնահատենք «տարբերակ ա»-ի ռետրո հմայքը, ավելի հավանական է, որ ձեր իրավիճակը մոտ է «տարբերակ բ»-ին: Հավանական է նաև, որ տարբեր հարթակներում մեքենա փնտրելիս ձեր միացրած առաջին և երբեմն միակ ֆիլտրը գումարի չափն է: Սա շատ բնական է. մեքենան խոշոր ծախս է:

Սակայն հենց այս փուլում է, որ շատերն առաջնորդվում են միայն գնման պահի արժեքով՝ չնկատելով ամբողջական պատկերը: Մեքենայի իրական «թիվը» զգացնել է տալիս երկարաժամկետ կտրվածքով: Այն կարող է ձեզ հոգեկան ցավ պատճառել ամեն օր՝ վառելիքի ծախսի, պարբերական սպասարկման ու անսպասելի վերանորոգումների տեսքով: Եվ որքան երկար եք մեքենան շահագործում, այնքան ակնհայտ է դառնում, որ սկզբում «մատչելի» թվացող տարբերակը կարող է աստիճանաբար վերածվել ամենաթանկի:

Ժամանակակից ավտոմոբիլային շուկայում ավելի ու ավելի հաճախ են խոսում ոչ թե պարզապես «լավ գնի», այլ առաջիկա 5-10 տարվա կտրվածքով գին-որակ հարաբերակցության մասին: Մենք դրան ևս մեկ հարց կավելացնենք. ո՞րն է տեխնոլոգիապես ամենաժամանակակից և հեռանկարային լուծումը: Այս հոդվածում մենք կիրականացնենք սառնասիրտ ֆինանսական համեմատություն՝ հաշվի առնելով սկզբնական և հետագա ծախսերը, սպասարկման առանձնահատկությունները, վերավաճառքի արժեքն ու Հայաստանում գործող արտոնությունները: Հոդվածի վերջում ձեր ընտրությունը շատ ավելի հեշտ կդառնա:

Գնման փուլ. պետական արտոնությունների «ոսկե պատուհանը»

Հայաստանում մեքենա գնելիս առաջին խոչընդոտը միշտ եղել է մաքսազերծումը։ Սովորական ներքին այրման շարժիչով մեքենաների դեպքում մաքսատուրքը և ԱԱՀ-ն կարող են կազմել ավտոմեքենայի արժեքի 30%-ից մինչև սարսափելի 50%-ը՝ կախված շարժիչի հզորությունից և տարեթվից։

Էլեկտրոմոբիլների պարագայում իրավիճակը տրամագծորեն այլ է։ ԸստԵվրասիական տնտեսական հանձնաժողովի վերջին որոշումների, Հայաստանը պահպանում է էլեկտրական մեքենաների անմաքս ներկրման քվոտաները։ Սա նշանակում է 0% մաքսատուրք և0% ԱԱՀ։

Գործնականում սա նշանակում է, որ եթե դուք ունեք, օրինակ, $35,000 բյուջե, ապա էլեկտրոմոբիլների սեգմենտում դուք կարող եք ձեզ թույլ տալ նորագույն IM Motors մոդել, որն իր հագեցվածությամբ և հզորությամբ համեմատելի է $50,000-60,000 արժողությամբ բենզինային մեքենաների հետ։ Այս կետով մենք արդեն կարող էինք ավարտել հոդվածը, բայց դուք մեզնից այդքան «հեշտ չեք պրծնի»։

Մեքենայի երկարաժամկետ արժեքը. այն, ինչ ձեզ չեն ասում ավտոշուկայում

Ավտոշուկայում կամ սրահում վաճառողները սովորաբար կենտրոնանում են մեքենայի սկզբնական գնի վրա։ Սակայն գնման պահին վճարված գումարը այսբերգի միայն տեսանելի մասն է։ Այսպես կոչված «մեքենայի տիրապետման ընդհանուր արժեքը» ներառում է այն բոլոր ծախսերը, որոնք դուք կկատարեք մեքենան շահագործելու ողջ ընթացքում․

  • Արժեզրկման գործոն. սա ամենամեծ թաքնված ծախսն է։ Մինչ ներքին այրման շարժիչներով մեքենաները կտրուկ արժեզրկվում են շարժիչի մաշվածության պատճառով, էլեկտրոմոբիլները պահպանում են բարձր մնացորդային արժեք՝ շնորհիվ պարզ կառուցվածքի։ Ըստ CarEdge-ի վերլուծության, տեխնոլոգիական հագեցվածությունը դանդաղեցնում է էլեկտրոմոբիլների գնանկումը երկրորդային շուկայում։ Ավելին, Buyback ծրագիրը հնարավորություն է տալիս 5 տարի IM Motors վարելուց հետո հեշտությամբ այն փոխարինել նոր մոդելի IM Motors-ով՝ վճարելով միայն տարբերությունը։
  • Սպասարկում. էլեկտրոմոբիլի դեպքում դուք մոռանում եք կատալիզատորների, տուրբոմղիչների և հովացման բարդ համակարգերի մասին։ ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի տվյալներով, էլեկտրական մեքենաների պլանային սպասարկման ծախսերը շուրջ 40%-ով ցածր են ավանդական մեքենաներից։
  • «Կանաչ» ֆինանսավորում. Հայաստանի բանկերը, համագործակցելով EBRD GEFF ծրագրի հետ, առաջարկում են էլեկտրոմոբիլների համար հատուկ վարկեր։ Տոկոսադրույքների 2-4% տարբերությունը 5 տարվա կտրվածքով խնայում է մի քանի հազար դոլարին համարժեք դրամ։
  • Ժամանակի խնայողություն. ըստ Statista-ի զեկույցների՝ լցակայանների հերթերը և յուղի փոխման պարբերական այցերը տարեկան խլում են մոտ 40-50 ժամ։ Տանը լիցքավորվող մեքենան ձեզ վերադարձնում է այդ ժամանակը։

Էներգետիկ արդյունավետություն. բենզին/գազ vs. էլեկտրականություն

Հայաստանի ճանապարհներին ամենատարածված մոդելներից մեկի՝ Toyota Corolla-ի օրինակով հաշվարկենք 20,000 կմ տարեկան վազքի արժեքը․

  • Toyota Corolla (բենզին). 1.8լ շարժիչով այս մեքենան քաղաքում սպառում է միջինում 9 լիտր բենզին։ 2026-ի գներով տարեկան ծախսը կկազմի շուրջ 846,000 դրամ: Սա ամենաթանկ և գների առումով անկանխատեսելի տարբերակն է։
  • Toyota Corolla (գազ). Հայաստանում տարածված «տնտեսող» լուծումը։ Օրական ծախսվում է մոտ 6 խորանարդ մետր գազ։ Տարեկան ծախսը կկազմի մոտ 480,000 դրամ: Չնայած սա 2 անգամ էժան է բենզինից, դուք զիջում եք բեռնախցիկի ծավալը։
  • IM Motors L7 (Էլեկտրական). չնայած իր հզորությանն ու չափսերին, այս մոդելը 100 կմ-ի վրա սպառում է միջինում 19 կՎտժ էներգիա։ Օգտվելով ՀԷՑ-ի գործող գիշերային սակագնից (40.48 դրամ)՝ տարեկան ծախսը կկազմի ընդամենը 153,800 դրամ: Ընդ որում, IM Motors L7-ը պրեմիում դասի մեքենա է։

Ամփոփ հաշվարկ. պրեմիում դասի էլեկտրոմոբիլը մոտ 5,5 անգամ ավելի շահավետ է բենզինային Corolla-ից, և մոտ 3 անգամ էժան՝ նույնիսկ գազով աշխատող տարբերակից։ Սա նշանակում է, որ դուք ստանում եք անհամեմատ ավելի բարձր հզորություն և հարմարավետություն՝ վճարելով մի քանի անգամ ավելի քիչ։

«Շարժվող համակարգիչն» ընդդեմ «նախորդ դարի»

Էլեկտրոմոբիլն այլևս պարզապես տրանսպորտ չէ, այն «շարժվող սմարթֆոն» է, որի սիրտը ոչ թե յուղոտ մետաղն է, այլ՝ ժամանակակից տեխնոլոգիան։

  • Intelligence Onboard համակարգ. սա մեքենայի «ուղեղն» է, որը միավորում է արհեստական բանականությունն ու հզոր պրոցեսորները։ Այն իրական ժամանակում վերլուծում է ճանապարհային իրավիճակը, կառավարում է էներգիայի սպառումը և ապահովում է վարորդի ու մեքենայի անխափան կապը։ 
  • Ծրագրային թարմացումներ. ինչպես ձեր հեռախոսը, այնպես էլ IM Motors-ը կամ Maxus-ն անընդհատ ստանում են թարմացումներ։ Դուք առավոտյան կարող եք արթնանալ և տեսնել, որ ձեր մեքենան ստացել է նոր ֆունկցիաներ, ու միգուցե անգամ վազեք՝ նստելու ղեկին և փորձարկելու դրանք։
  • Թվային ինտերիեր. ավանդական կոճակներին փոխարինելու են գալիս հսկայական 4K էկրանները և Intelligence Onboard-ի միջոցով գործող ձայնային օգնականները։ Միգուցե անգամ չուզենաք գեթ մեկ րոպեով լքել մեքենան։
  • Արտաքին տեսք. ֆուտուրիստական դիզայն, որը թելադրված է ոչ միայն էսթետիկայով, այլև աերոդինամիկայով։ Ուզեք, թե չուզեք՝ «վզեր ծռվելու» են։

Ի վերջո, մեքենայի ընտրությունը ոչ թե պարզապես գնում է, այլ՝ ներդրում ձեր կյանքի որակի և ֆինանսական ապագայի մեջ: Եթե նախկինում էլեկտրոմոբիլը համարվում էր էկզոտիկա կամ թանկարժեք հաճույք, ապա այսօրվա Հայաստանում այն ամենախելամիտ ֆինանսական լուծումն է: Էլեկտրոմոբիլը ձեզ տալիս է հնարավորություն վայելելու վաղվա տեխնոլոգիան արդեն այսօր։ Ընտրելով էլեկտրական ուղին՝ ձեր խնայումը սկսվում է հենց առաջին օրից:

Հաճախ տրվող հարցեր (FAQ)

1. Ի՞նչ անեմ, եթե այժմ ինձ մոտ սովորական մեքենա է։

Trade in ծրագիրը հատուկ ձեզ համար է։ Կարող եք թողնել ձեր հին մեքենան որպես կանխավճար Auto Gallery-ում և ստանալ նոր էլեկտրոմոբիլ։

2. Ի՞նչ կլինի, եթե լիցքը վերջանա ճանապարհին, և մեքենան հանգի: 

Սա միայն սկսնակների վախն է, սակայն ժամանակակից Intelligence Onboard համակարգերը բազմիցս զգուշացնում են լիցքի նվազման մասին և առաջարկում մոտակա կայանը: Իսկ մոտակա կայաններն այժմ Հայաստանում ամենուրեք են։

3. Իսկ եթե մարտկոցը փչանա, դա շատ թանկ չի լինի՞։
Մարտկոցները նախագծված են 8-10+ տարվա համար և հազվադեպ են խափանվում, իսկ Auto Gallery.am-ի պես պաշտոնական ներկրողները տալիս են երկարաժամկետ երաշխիք։

4. Էլեկտրոմոբիլը հարմա՞ր է Հայաստանի ճանապարհների համար։
Այո, քաղաքային և միջքաղաքային երթուղիները լիովին համապատասխանում են ժամանակակից էլեկտրոմոբիլներներին։ Ավելին, ամենագնացներն ու բեռնատարներն էլ են լինում էլեկտրական։

5. Հնարավո՞ր է ձեռք բերել մեքենան ապառիկ տարբերակով: Այո, Auto Gallery-ն համագործակցում է Հայաստանի բոլոր առաջատար բանկերի և վարկային կազմակերպությունների հետ՝ առաջարկելով լիզինգի և վարկավորման արտոնյալ պայմաններ՝ տարեկան ցածր տոկոսադրույքով և մինչև 5-7 տարի մարման ժամկետով: