Պատկերացրեք մի երկիր, որտեղ մեքենա գնելիս պետությունը Ձեզ «նվիրում» է արժեքի 20%-ը, որտեղ մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցներում կայանելն անվճար է, իսկ «վառելիքի» ծախսը․․․ի՞նչ ծախս։ Չէ՛, ի՞նչ Հյուսիսային Եվրոպա, սա այսօրվա Հայաստանն է՝ էլեկտրոմոբիլների համար ստեղծված իսկական դրախտը։ Եթե աշխարհի շատ երկրներում էլեկտրական մեքենան դեռ շքեղություն է կամ բնապահպանական գիտակցության դրսևորում, ապա մեզ մոտ այն ամենառացիոնալ տնտեսական հարվածն է վառելիքի գներին և սպասարկման անվերջանալի ծախսերին։
Հայաստանյան շուկայում էլեկտրոմոբիլն այսօր բացառիկ հնարավորություն է տալիս օգտվելու ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափից, մոռանալու Երևանի «կարմիր գծերի» տուրքերի մասին և վայելելու լիցքավորման կայանների օրեցօր աճող հսկայական ցանցը՝ հասանելի թե՛ մայրաքաղաքի բակերում, թե՛ մարզերում։ Թվում է, թե մենք արդեն ամեն ինչ ասեցինք ու կարող ենք ձեզ արդեն պարզապես հղումներ տալ՝ գնելու էլեկտրական մեքենա, բայց սա ընդամենը նախավարժանք էր։ Այս հոդվածում մենք ձեզ կներկայացնենք` ինչպես է պետությունը ձեզ սկուտեղի վրա մատուցում էլեկտրոմոբիլը, ինչպես են պաշտոնական ներկրողները մատուցում արևմտյան մակարդակի ծառայություններ և ինչպես են բնությունն ու օդը ծնկաչոք խնդրում ձեզ չգնել ներքին այրման շարժիչով մեքենաներ։ Բայց մի փոքր խաբեցինք, մի քանի տասնյակ այլ փաստարկներ էլ ենք բերելու, պատրաստվե՛ք։
0 ԱԱՀ և 0 մաքսատուրք
Էլեկտրոմոբիլի ամենամեծ առավելությունը Հայաստանում սկսվում է հենց գնման կետից, սակայն այստեղ կան կարևոր նրբություններ։ ՀՀ կառավարությունը, գիտակցելով ոլորտի ռազմավարական նշանակությունը, երկարաձգել է էլեկտրական մեքենաների ներկրման և իրացման ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատման արտոնությունը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Սա նշանակում է, որ ցանկացած սպառող, ով ընտրում է էլեկտրական շարժիչ, միանգամից խնայում է մեքենայի արժեքի 20%-ը։
Սակայն կա մի «բայց». համաձայն նոր կարգավորումների, 2026 թվականի փետրվարի 1-ից ԱԱՀ-ի արտոնությունը տարածվում է բացառապես 2024, 2025 և 2026 թվականների արտադրության մեքենաների վրա։ Սա նպատակ ունի խթանել միայն նոր և անվտանգ տեխնոլոգիաների մուտքը շուկա, ինչը նշանակում է, որ IM Motors-ի պես պրեմիում դասի նորագույն մոդելներ գնելիս դուք ստանում եք և՛ ամենաթարմ տեխնոլոգիան, և՛ խնայում եք։
Բացի ԱԱՀ-ից, գործում է նաև մաքսատուրքի 0% դրույքաչափը։ 2026 թվականի համար Հայաստանին հատկացվել է ռեկորդային 15,000 հատ քվոտա։ Հաշվի առնելով էլեկտրոմոբիլների նկատմամբ աճող հետաքրքրությունը (միայն 2025-ին ներկրվել է շուրջ 19,000 միավոր), այս քվոտաները սպառվում են բավականին արագ։ Երբ այս երկու արտոնությունները (ԱԱՀ և մաքսատուրք) գումարվում են, պրեմիում դասի էլեկտրոմոբիլը դառնում է 35-40%-ով ավելի մատչելի, քան նույն կարգի բենզինային մեքենան։
Քաղաքային արտոնություններ․ «Կարմիր գծեր» և կայանման ազատություն
Երևանում մեքենա վարող յուրաքանչյուր ոք գիտի, թե որքան բարդ և ծախսատար կարող է լինել կայանման հարցը։ Էլեկտրոմոբիլների սեփականատերերը Հայաստանում օգտվում են բացառիկ արտոնությունից. նրանք ամբողջությամբ ազատված են քաղաքային վճարովի կայանատեղիների՝ «կարմիր գծերի» տարեկան տուրքից։ Սա տարեկան խնայում է տասնյակ հազարավոր դրամներ, բայց ավելի կարևոր է հարմարավետությունը՝ դուք ստիպված չեք ամեն անգամ հիշել վճարումների մասին կամ անհանգստանալ տուգանքների համար։
Տնային լիցքավորում և գիշերային սակագին
Հայաստանի բնակելի կառուցվածքը ևս մեկ առավելություն է։ Շատերն ունեն սեփական բակ կամ կայանատեղի, ինչը հնարավորություն է տալիս տեղադրել տնային լիցքավորման սարք։ Պարզապես երեկոյան միացնում եք մեքենան լիցքավորման սարքին, ինչպես Ձեր սմարթֆոնը, և առավոտյան արթնանում եք «լիքը բաքով»։
Սակայն այստեղ թաքնված է հայ սպառողի համար ամենամեծ տնտեսական «գաղտնիքը»՝ էլեկտրաէներգիայի գիշերային սակագինը։ Հայաստանում գիշերային ժամերին (23:00-ից հետո) էլեկտրաէներգիայի սակագինը զգալիորեն ավելի ցածր է։ Եթե Ձեր էլեկտրոմոբիլը լիցքավորեք հենց այդ ժամերին, 100 կմ վազքի արժեքը կկազմի ընդամենը մի քանի հարյուր դրամ։ Ինչպես հաշվարկել էինք մեր նախորդ հոդվածներից մեկում, սա նշանակում է, որ Ձեր «վառելիքի» ծախսը կրճատվում է 5,5 անգամ՝ համեմատած նույնիսկ ամենաէկոնոմ բենզինային մեքենաների հետ։ Ավելին, տանը տեղադրվող լիցքավորման սարքերը (Wallbox) թույլ են տալիս ամբողջական լիցքավորումն իրականացնել ընդամենը մի քանի ժամում։
Քաղաքային վարման առավել հարմար պայմաններ
Երևանի նման խիտ երթևեկություն ունեցող քաղաքում էլեկտրոմոբիլ վարելը ոչ թե տանջանք է, այլ՝ վայելք։ Ներքին այրման շարժիչով մեքենաները «գազ-տոռմուզ» ռեժիմում կորցնում են իրենց օգտակար գործողության գործակցի մեծ մասը, մինչդեռ էլեկտրոմոբիլը հենց քաղաքում է ցուցադրում իր ողջ հզորությունը։
Առաջին հերթին՝ դա վերականգնողական արգելակումն է։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք հանում եք ոտքը գազի ոտնակից կամ սեղմում եք արգելակը, մեքենան չի կորցնում էներգիան ջերմության տեսքով, այլ հետ է վերադարձնում այն մարտկոցին։ Սա նշանակում է, որ խցանումների մեջ դուք ոչ թե վատնում եք վառելիքը, այլ՝ լիցքավորում եք մեքենան։ Երկրորդը՝ ակնթարթային թափառքն է։ Էլեկտրական շարժիչը հասանելի է դարձնում ողջ հզորությունն ու քարշող ուժը հենց առաջին վայրկյանից, ինչը քաղաքային վազանցներն ու մանևրները դարձնում է անվտանգ և դինամիկ։ Եվ իհարկե՝ բացարձակ լռությունը։ Քաղաքի աղմուկից հետո էլեկտրոմոբիլի սրահում տիրող անդորրը զգալիորեն նվազեցնում է վարորդի հոգնածությունը և սթրեսը։
Էներգետիկ անկախություն և ռազմավարական շահ
Մակրոտնտեսական տեսանկյունից էլեկտրականին անցումը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն։ Մենք երկիր ենք, որը չունի նավթային պաշարներ և ամբողջությամբ կախված է ներկրվող վառելիքի գներից։ Սակայն Հայաստանն ունի հզոր էներգետիկ համակարգ՝ ԱԷԿ-ի, ՀԷԿ-երի և արագ զարգացող արևային կայանների տեսքով։ Սա դարձավ էլ ավելի ակտուալ փետրվարին ԱՄՆ փոխնախագահի այցից հետո։
Անցնելով էլեկտրոմոբիլների՝ մենք մեծացնում ենք երկրի էներգետիկ անկախությունը։ Յուրաքանչյուր դրամը, որը դուք վճարում եք լիցքավորման համար, մնում է երկրի ներսում՝ զարգացնելով տեղական ենթակառուցվածքները։ Ինչպես նշել ենք մեր նախորդ՝ «Էլեկտրոմոբիլների լիցքավորման ենթակառուցվածքը Հայաստանում» հոդվածում, սա ռազմավարական շահ է, որտեղ սպառողի անհատական խնայողությունը համընկնում է պետության զարգացման վեկտորի հետ։
Արևմուտքում անգամ ներդվում են Smart Grid համակարգեր, որոնք թույլ են տալիս էլեկտրոմոբիլների տերերին իրենց մեքենայի մարտկոցից էներգիա վերադարձնել ցանցին (Vehicle-to-grid տեխնոլոգիա) պիկ ժամերին՝ դրա դիմաց ստանալով փոխհատուցում: Սա արդեն կլինի ոչ թե պարզապես տնտեսում, այլ՝ մեքենայի միջոցով գումար աշխատելու հնարավորություն:
Լիցքավորման կայաններ․ ամենուր, որտեղ ձեր մեքենան է
Շատերին դեռևս մտահոգում է լիցքավորման հարցը, սակայն իրականում Հայաստանում այսօր գործում է լիցքավորման կայանների հսկայական և խիտ ցանց։ Այն ծածկում է ոչ միայն Երևանը, այլև բոլոր հիմնական միջպետական մայրուղիներն ու մարզերի խոշոր համայնքները՝ թույլ տալով ճամփորդել անգամ ամենահեռավոր ուղղություններով առանց վառելիքի սպառման վախի։
Դրան կավելացնենք, որ խոշոր առևտրի կենտրոնները տեղադրել են լիցքավորման կայաններ, որոնք հաճախ իրենց հաճախորդների համար առաջարկում են անվճար լիցքավորում կամ հատուկ զեղչեր կայանման համար: Սա նշանակում է, որ քաղաքում շրջելիս դուք կարող եք լիցքավորել մեքենան «0» դրամով, քանի դեռ գնումներ եք անում կամ կինո դիտում:
Հաճախ տրվող հարցեր (FAQ)
- Հայ սպառողն ունի՞ բանկային արտոնյալ վարկավորում:
Այո, Auto Gallery-ն համագործակցում է Հայաստանի բոլոր առաջատար բանկերի և վարկային կազմակերպությունների հետ՝ առաջարկելով «կանաչ» լիզինգի և վարկավորման արտոնյալ պայմաններ՝ տարեկան ցածր տոկոսադրույքով և մինչև 5-7 տարի մարման ժամկետով:
- Հայ սպառողն ունի՞ առավելություններ գնման պահին:
Trade In-ը հնարավորություն կտա ձեր հին մեքենան փոխարինել նորով, իսկ Buyback ծրագիրը հնարավորություն կտա 5 տարի IM Motors վարելուց հետո հեշտությամբ այն փոխարինել նոր մոդելի IM Motors-ով՝ վճարելով միայն տարբերությունը։
- Որքա՞ն ժամանակ է գործելու ԱԱՀ-ի արտոնությունը:
Արտոնությունը երկարաձգվել է 2026 թվականի համար, սակայն խորհուրդ է տրվում չուշացնել գնումը՝ հնարավորության պատուհանը բաց չթողնելու համար։
- Ինչպե՞ս է էլեկտրոմոբիլը դիմակայում հայաստանյան ձմռանը:
Ժամանակակից էլեկտրոմոբիլները, անգամ Maxus-ի բեռնատարները, ունեն մարտկոցի ջերմային կառավարման համակարգեր, որոնք ապահովում են արդյունավետություն նույնիսկ ցածր ջերմաստիճանում։
Կա՞ն արդյոք արագ լիցքավորման կայաններ մարզերում:
Այո, հիմնական մայրուղիների վրա տեղադրված են DC արագ կայաններ, որոնք թույլ են տալիս շարունակել ճանապարհը կարճ դադարից հետո։ Լիցքավորման կայաններ կան նաև բոլոր խոշոր բնակավայրերում։
