Skip to main content

Ինչու Առաջին Մեքենան Պետք Է Լինի Էլեկտրոմոբիլ․ 10 Հիմնավոր Պատճառ

Եթե հիմա կարդում եք սա, հավանաբար կանգնած եք կյանքի ամենահաճելի ընտրություններից մեկի առաջ՝ ո՞րն է լինելու իմ առաջին մեքենան։ Տարիներ առաջ պատասխանը պարզ էր՝ մի հին ու բարի «գերմանացի», որը միգուցե դառնար կյանքի ընկեր, սակայն ստիպված կլինեիր ընկերանալ նաև ավտոսպասարկման բոլոր կետերի հետ։ Բայց այժմ 21-րդ դարի 3րդ տասնամյակն է, և աշխարհն առաջ է գնում։ Այսօր էլեկտրական մեքենա փողոցում հանդիպելն այլևս չի զարմացնում, հատկապես Երևանում։ Սա համընկնում է գլոբալ միտումների հետ․ 2025 թվականին աշխարհում առաջին անգամ մեքենա գնողների մեծ մասը սկսել է լրջորեն դիտարկել հենց էլեկտրոմոբիլը որպես առաջին ընտրություն։

Հայաստանն անգամ չի պատրաստվում հետ մնալ դրանից․ 2026-ին ստացվել է 15,000 էլեկտրոմոբիլի մաքսազերծման քվոտա։ Ավելին, վերջին տարիներին մեր երկիրը դառնում է տարածաշրջանի էլեկտրոմոբիլային հանգույցներից մեկը։ Պատահական չէ, որ սոցիալական ցանցերում ռուս օգտատերերն այդքան հաճախ են զարմանում, որ տաքսի պատվիրելիս իրենց անձայն մոտենում է ինչ-որ թանկարժեք էլեկտրոմոբիլ։

Դեռ չհամոզեցի՞նք։ Ոչինչ, դեռ չէինք էլ սկսել․ ահա 10 պատճառ՝ ձեր ավտոմոբիլային «կարիերան» հենց էլեկտրոմոբիլից սկսելու։

1. Տնտեսում առաջին իսկ օրից

Սկսենք ամենացավոտ տեղից՝ ծախսերից։ Բենզինի գների անկայունությունը Հայաստանում նման է սրտի զարկերի՝ երբեք չես իմանա, թե առավոտյան ինչ թիվ կտեսնես ցուցանակին։ Էլեկտրոմոբիլի դեպքում «վառելիքը» ձեր տանն է։ Գիշերային սակագնով  լիցքավորելը նշանակում է 100 կմ-ն անցնել մոտավորապես մեկ բաժակ սուրճի գնով։ Նախորդ տարիՀայաստանը պարզեցրել է լիցքավորման կանոնակարգերը, ինչը թույլ է տալիս ցանկացած մարդու ունենալ սեփական լիցքավորման կետը՝ առանց որևէ լիցենզավորման։ Ավելին, ըստ BloombergNEF-ի հաշվարկի, եթե անգամ ձեր էլեկտրոմոբիլն ավելի թանկ եք գնել, դրա շահագործման արժեքը 5 տարվա ընթացքում ավելի շահավետ դուրս կգա ներքին այրման շարժիչով մեքենաներից։

2. Պետական արտոնություններ

Շատ երկրներում էլեկտրոմոբիլների խթանման ծրագրերը աստիճանաբար կրճատվում են։ Հայաստանում՝ հակառակը։ Հայաստանի կառավարությունը բավականին «առատաձեռն» է գտնվում բենզինից և գազից հրաժարվողների նկատմամբ։ Մինչև 2026 թվականի ավարտը գործում են մի շարք արտոնություններ․

  • ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. մեքենան ներմուծելիս կամ պաշտոնական ներկրողից գնելիս՝ դուք խնայում եք արժեքի 20%-ը։
  • Մաքսատուրքի բացակայություն. քվոտայի շրջանակներում էլեկտրոմոբիլները մաքսազերծվում են 0% դրույքաչափով։
  • Անվճար կայանատեղի. շատ բնակավայրերում և վարչական շրջաններում էլեկտրական մեքենաների համար «կարմիր գծերը» դեռևս անվճար են կամ արտոնյալ։

3. Ի՞նչ «յուղ փոխել»

Ներքին այրման շարժիչով մեքենան ունի հազարավոր շարժվող մասեր, որոնք անընդհատ ուզում են փչանալ, յուղվել կամ փոխվել։ Էլեկտրոմոբիլն ունի ընդամենը մի քանի հիմնական բաղադրիչ։ Ոչ մի յուղ փոխել, ոչ մի, կներեք, «սվեչա թրջել», ոչ մի փոխանցման տուփի խնդիրներ։ Ձեր միակ հոգսը լինելու է ապակեմաքրիչի հեղուկն ու անվադողերը։ Սա նշանակում է ավելի շատ ժամանակ ձեր ընտանիքի հետ և ավելի քիչ՝ ավտոսպասարկման կետերում։

4. Հեծանիվից հեշտ

Առաջին անգամ ղեկին նստողի համար ամենամեծ մարտահրավերը տարածության ու մեքենայի չափերը զգալն ու դրա կառավարումն է։ Տեխնոլոգիաները ստեղծվում են մեր կյանքը հեշտացնելու համար, իսկ էլեկտրոմոբիլն ամենազարգացած տեխնոլոգիաներից է․

  • 360 աստիճան տեսադաշտ. շնորհիվ բազմաթիվ տեսախցիկների և սենսորների, դուք էկրանին անգամ կարող եք տեսնել, թե ինչպես են ձեզ շրջապատող վարորդները հիանում ձեր մեքենայով։ 
  • Կայանելը՝ խաղ ու պար․ սենսորներն ու տեսախցիկները օգնում են վարորդին ճիշտ գնահատել հեռավորությունը և խուսափել բախումներից անգամ բետոնե եզրագծերին։ Նվեր՝ սկսնակ վարորդներին։
  • Բախման կանխարգելում․ համակարգը հետևում է երթևեկությանը և վտանգի դեպքում նախազգուշացնում է վարորդին կամ որոշ մոդելների դեպքում՝ ավտոմատ արգելակում է։
  • Երթևեկության զգուշացումներ․ մեքենան զգուշացնում է գծից շեղվելու, կույր գոտում գտնվող մեքենաների կամ արագության սահմանափակումները գերազանցելու դեպքում՝ օգնելով վարորդին պահպանել ուշադրությունն ու կարգապահ վարքը։

Մի խոսքով՝ անվտանգություն և պարզություն։

5. Շրջակա միջավայր և կյանքի որակ

Ի տարբերություն ներքին այրման շարժիչների, էլեկտրոմոբիլները չունեն արտանետման համակարգ և չեն արտադրում CO2 կամ այլ վնասակար գազեր շահագործման ընթացքում: Սա նշանակում է, որ խցանումների մեջ կանգնած ժամանակ դուք չեք թունավորում ինքներդ ձեզ և շրջապատի մարդկանց։ Մենք սիրում ենք մեր քաղաքը, բայց չենք սիրում դ21րա օդը՝ հատկապես պիկ ժամերին։ Ըստ ԵՄ-ի EU4Energy ծրագրի շրջանակում իրականացված զեկույցի, տրանսպորտի էլեկտրականացումը Երևանի համար առաջնահերթություն է։ Դուք ինքներդ, ըտրելով էլեկտրականը՝ դառնում եք խնդրի լուծման մաս։ Ավելին, էլեկտրոմոբիլներն օգտագործում են էներգիան շատ ավելի արդյունավետ, քան մյուս մեքենաները, հատկապես քաղաքային դանդաղաշարժ երթևեկության ռեժիմում:

Էլեկտրոմոբիլը փոխում է ոչ միայն ձեր կյանքի որակը, այլ անգամ հետիոտներինը։

6. Թռչող մեքենաներ

Հատկապես երիտասարդներն այլևս իրենց կյանքը չեն պատկերացնում առանց տեխնոլոգիաների և սմարթֆոնների։ Իսկ ժամանակակից էլեկտրոմոբիլները, ինչպիսիք են IM Motors-ի մոդելները, ավելի շատ նման են գերհզոր սմարթֆոնների, քան մեքենաների։ Դրանք առաջարկում են այնպիսի ֆունկցիաներ, որոնց մասին սովորական մեքենաների վարորդները կարող են միայն երազել․

  • Օպերացիոն համակարգի թարմացումներ (OTA). ձեր մեքենան անընդհատ ստանում է նոր ֆունկցիաներ՝ ճիշտ ձեր հեռախոսի պես։
  • Intelligence Onboard համակարգ. Maxus-ի մեքենաներում գործող համակարգ, որը վերահսկում է մեքենայի դիրքը, վարորդի վարքագիծն ու մարտկոցի վիճակը՝ օպտիմալացնելով արդյունավետությունը պարզեցված հաշվետվությունների միջոցով:
  • Թվային սալոն. հսկայական էկրաններ, որոնք դարձնում են նավիգացիան և մեքենայում անցկացրած ժամանակը կատարյալ։ Պատկերացրեք՝ այդ մեծ էկրաններով և սիրելի մարդկանցով լի մեքենայով քշում եք դեպի Դիլիջան։

Մենք բոլորս փոքրուց սպասել ենք թռչող մեքենաների հայտնվելուն։ Դրան դեռ ժամանակ կա, բայց էլեկտրոմոբիլներն ամենամոտն են մեր պատկերացրած ֆուտուրիստական ապագային։

7. Լիցքավորման ենթակառուցվածքի աճը

Հայաստանում արդեն դժվար է գտնել մի անկյուն, որտեղ լիցքավորման կայան չկա։ Այդ թվում մարզեր գնալիս լիցքավորման հարցը լուծելի է 30-40 րոպեում՝ մի բաժակ սուրճ խմելու ընթացքում։ Լիցքավորման կայանները հիմա ամենուր են՝ առևտրի կենտրոններում, ռեստորաններում և նույնիսկ հեռավոր գյուղերում։ Վերջերս նաև iCharge և EOSVOLT համագործակցությունը բերեց միջազգային ստանդարտների լիցքավորման ցանց մեր երկիր։ 

8. Անվտանգություն

Էլեկտրական մեքենաների մարտկոցները տեղադրված են հատակին, ինչը մեքենան դարձնում է շատ կայուն։ Շրջվելու հավանականությունը նվազագույն է։ Բացի այդ, շատ մոդելների դեպքում առջևում շարժիչի բացակայությունը ստեղծում է լրացուցիչ «անվտանգության գոտի» բախումների ժամանակ։ Տեսախցիկների առատության մասին արդեն նշել ենք նախորդ կետերում։

9. Պաշտոնական ներկրում և երաշխիք

Առաջին մեքենան գնելիս ամենամեծ վախը «խաբված լինելն» է։ Գնելով մեքենա auto-gallery.am-ից՝ դուք ստանում եք ոչ թե ուղղակի տրանսպորտ, այլ գործարանային երաշխիք։ Օրինակ, Maxus բրենդի մոդելները հայտնի են իրենց դիմացկունությամբ։ Դե պատկերացրեք՝ դրան գումարում ենք երաշխիքն ու գործարանային ստանդարտներով սպասարկումը և քանի տարով ենք ազատվում ներքին այրման շարժիչներով մեքենաների գլխացավանքներից։ Պաշտոնական ներկրողից գնելիս դուք խուսափում եք՝

  • Վթարված և օվկիանոսում «խեղդված» մեքենա գնելուց։
  • Ծրագրային խնդիրներից և չինարեն ինտերֆեյսից։
  • Օրիգինալ պահեստամասերի համար «որսից»։

10. Վերավաճառքի բարձր արժեք

Քանի որ աշխարհն անցնում է էլեկտրականի, մի քանի տարի անց ներքին այրման շարժիչով մեքենա վաճառելը լինելու է նույնքան դժվար, որքան հիմա DVD նվագարկիչ վաճառելը։ Էլեկտրոմոբիլը պահպանում է իր արժեքը, հատկապես եթե այն ունի պաշտոնական սպասարկման պատմություն Auto Gallery -ում։ Դե իսկ Trade in-ով կարող եք գնել նոր մեքենա՝ ձեր հին մեքենան օգտագործելով որպես կանխավճար։


Հաճախ տրվող հարցեր (FAQ)

1. Իսկ եթե լիցքը վերջանա ճանապարհի կեսին, ի՞նչ պետք է անեմ։
Անգլերենում սա կոչվում է «range anxiety»։ Հայերեն կարող ենք թարգմանել «հեռավորության անհանգստություն»։ Բայց հանգիստ եղեք։ Ժամանակակից մեքենաները ձեզ 10 անգամ կզգուշացնեն, նախքան լիցքը կսպառվի, և ցույց կտան մոտակա կայանը։ Իրականում, մարդկանց 90%-ը օրական քշում է 50 կմ-ից քիչ, իսկ ժամանակակից էլեկտրոմոբիլները մեկ լիցքավորմամբ անցնում են 400-600 կմ։

2. Ձմռանը մարտկոցը շուտ չի՞ նստում։ 

Այո, ցրտին էներգիայի սպառումն աճում է մոտ 20-30%-ով՝ հիմնականում տաքացման համակարգի պատճառով։ Սակայն Հայաստանի ձմեռները բավականին մեղմ են։ Բացի այդ, Auto Gallery-ի ներկայացրած բրենդները, ինչպիսիք են IM Motors-ը և Maxus-ը, ունեն հատուկ ջերմային կառավարման համակարգեր, որոնք օգնում են մարտկոցին աշխատել օպտիմալ ջերմաստիճանում նույնիսկ ձմռանը։

3. Արդյո՞ք էլեկտրական մեքենան ավելի թանկ չէ, քան սովորականը։ 

Գնման պահին՝ հնարավոր է մի փոքր թանկ լինի (թեև արտոնությունները հաճախ հավասարեցնում են գինը)։ Բայց հաշվեք 5 տարվա կտրվածքով։ Բենզինի կամ գազի, յուղի և վերանորոգման վրա խնայված գումարը կհերիքի մեկ հատ էլ մոտոցիկլ գնելու։ Էլեկտրոմոբիլը ներդրում է, ոչ թե պարզապես ծախս։ Դուք վճարում եք սկզբում, որպեսզի հետո տարիներ շարունակ «անվճար» վարեք։

4. Իսկ պահեստամասերն ու սպասարկումը դժվար չէ՞ գտնել։ 

Եթե դուք գնում եք մեքենան ոչ պաշտոնական ուղիներով, ապա այո՝ դա կարող է դառնալ իսկական գլխացավանք։ Սակայն Auto Gallery-ից գնելու դեպքում դուք ստանում եք հասանելիություն օրիգինալ պահեստամասերին և սերտիֆիկացված մասնագետների սպասարկմանը։ Դուք ունեք ամբողջական տեխնիկական աջակցություն, որպեսզի ստիպված չլինեք վարպետ փնտրել ողջ քաղաքում։

5. Կարո՞ղ եմ արդյոք մեքենան փորձարկել գնելուց առաջ։ Իհարկե։ Մենք միշտ խորհուրդ ենք տալիս չհավատալ խոսքերին, այլ զգալ ղեկը։ Կարող եք ամրագրել թեստ-դրայվ Auto Gallery-ի սրահում և ինքներդ տեսնել, թե ինչպես է էլեկտրական մեքենան փոխում ձեր պատկերացումները վարելու մասին։ Հմուտ մասնագետները սիրով կպատասխանեն ձեր բոլոր հարցերին և կօգնեն կատարել ճիշտ ընտրություն։