Skip to main content

Էկոլոգիապես մաքուր և «կանաչ»
էլեկտրամեքենաներ

Այս էլեկտրական տրանսպորտային միջոցները երթևեկության ընթացքում չեն արտազատում վնասակար գազեր՝ պահպանելով մեր մոլորակը և նպաստելով բոլորի համար ավելի մաքուր ու առողջ միջավայրի պահպանմանը։

Անցում կատարեք էլեկտրական մեքենաների հենց այսօր

Այժմ Հայաստանում հասանելի են էլեկտրական մեքենաների լիցքավորման էլ ավելի շատ կետեր։
Լիցքավորման սարքերը կարող են հեշտությամբ տեղադրվել թե՛ տանը, թե՛ աշխատավայրում՝ ապահովելով մշտական հասանելիություն հոսանքի աղբյուրին։

MAXUS էլեկտրամեքենաների առավելությունները

Տվյալահեն համակարգ

Բարելավեք ձեր էլեկտրական տրանսպորտային միջոցի կամ ավտոպարկի արդյունավետությունը՝ օգտվելով Intelligence Onboard համակարգից, որն իրական ժամանակում տրամադրում է տվյալներ էներգիայի սպառման, լիցքավորման ժամանակի, գտնվելու վայրի և վարորդի վարքագծի մասին։

Երկար ճանապարհ՝ մեկ լիցքավորմամբ

Օգտվեք մեր առաջատար մարտկոցների տեխնոլոգիայից, որը կրճատում է լիցքավորման ժամանակը և էներգիայի սպառումը՝ հնարավորություն տալով մինչև 516 կմ ճանապարհ անցնել մեկ լիցքավորմամբ։

Մոլորակի մասին հոգ տանելով

Ձեր կայուն զարգացման ճանապարհին հասե՛ք էլ ավելի մեծ նպատակների՝ էլեկտրական կոմերցիոն մեքենաների միջոցով, որոնք ունեն զրո արտանետում:

Ստեղծված՝ աշխատանքի համար

Աշխատանքն ու վարումը կդառնան ավելի հարմար ու արդյունավետ՝ բարձր բեռնատարողությամբ, մեծ բեռնախցիկի ծավալով և վարորդի հարմարավետությունը երաշխավորող էլեկտրական մեքենաների ու բեռնատարների միջոցով։

Ավտոպարկի վերլուծություն և կառավարում

Intelligence Onboard համակարգի միջոցով բոլոր կարևոր տվյալները ամփոփվում են պարզ հաշվետվություններում։ Դա հնարավորություն է տալիս ավտոպարկերի ղեկավարներին վերլուծել մեքենաների լիցքավորման ժամանակը, անցած հեռավորությունը և ծախսերը։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ լիցքավորման ռեժիմներ են հասանելի։

MAXUS էլեկտրամեքենաներն ունեն երկու լիցքավորման ռեժիմ՝ AC-ի (փոփոխական հոսանք) և DC-ի (հաստատուն հոսանք) միջոցով: Օրինակ՝ eDELIVER 9 մոդելը կարող է լիցքավորվել մինչև 80%՝ 45 րոպեում, իսկ ամբողջությամբ՝ մոտ 80 րոպեում։

Ի՞նչ անվտանգության չափանիշների են համապատասխանում MAXUS էլեկտրամեքենաները։

Անվտանգությունն առաջնահերթություն է MAXUS-ի համար։
Մեր մեքենաները համապատասխանում են վթարների կանխարգելմանն ուղղված՝ կոմերցիոն մեքենաների եվրոպական անվտանգության չափանիշներին։ Ստանդարտ կոմպլեկտացիայի մեջ մտնում են վարորդին օժանդակող առաջատար համակարգերը և վերջին սերնդի ESP՝ մեքենայի կայունության էլեկտրական համակարգը, ապահովելով վստահություն և հարմարավետություն ցանկացած իրավիճակում։

Ինչպե՞ս իմանալ՝ արդյոք իմ MAXUS-ն ամբողջությամբ լիցքավորվել է։

Ձեր MAXUS-ը կցուցադրի լիցքավորման կարգավիճակը վահանակի վրա և կծանուցի, երբ մարտկոցը լիովին լիցքավորված կլինի։

Որքա՞ն ժամանակ է պահանջվում՝ մարտկոցը լիովին լիցքավորելու համար։

Լիցքավորման ժամանակը կախված է մարտկոցի տարողությունից և լիցքավորման սարքի տեսակից։ Օրինակ՝ eDELIVER 3 մոդելը կարող է ամբողջությամբ լիցքավորվել մոտ 7 ժամում՝ օգտագործելով 7 կՎտ հզորությամբ լիցքավորիչ։

Կարո՞ղ եմ իմ MAXUS-ը լիցքավորել տան պայմաններում։

Այո՛, դուք կարող եք լիցքավորել ձեր MAXUS-ը ինչպես սովորական վարդակից, այնպես էլ հատուկ նախատեսված տնային լիցքավորման կայանից։

Կարո՞ղ եմ լիցքավորել մեքենան շարժման ընթացքում։

Ո՛չ, մեքենան չի կարող լիցքավորվել ընթացքի մեջ։ Լիցքավորումը հնարավոր է միայն կանգնած վիճակում, երբ ավտոմեքենան միացված է լիցքավորման կայանին կամ հոսանքի վարդակին։

Որքա՞ն հաճախ է անհրաժեշտ լիցքավորել մեքենան։

Լիցքավորման հաճախականությունը կախված է մեքենայի օգտագործման հաճախականությունից և մարտկոցի լիցքի մնացորդային հզորությունից։ Խորհուրդ է տրվում լիցքավորել մեքենան, երբ մարտկոցի լիցքը իջնում ​​է 20%-ից ցածր։