Մոլորակի մասին հոգ տանելով
Ձեր կայուն զարգացման ճանապարհին հասե՛ք էլ ավելի մեծ նպատակների՝ էլեկտրական կոմերցիոն մեքենաների միջոցով, որոնք ունեն զրո արտանետում։
Տվյալահեն համակարգ
Բարելավեք ձեր էլեկտրական տրանսպորտային միջոցի կամ ավտոպարկի արդյունավետությունը՝ օգտվելով Intelligence Onboard համակարգից, որն իրական ժամանակում տրամադրում է ճշգրիտ տվյալներ էներգիայի սպառման, լիցքավորման ժամանակի, գտնվելու վայրի և վարորդի վարքագծի մասին։
Ստեղծված՝ աշխատանքի համար
Աշխատանքն ու վարումը կդառնան ավելի հարմար ու արդյունավետ՝ բարձր բեռնատարողությամբ, մեծ բեռնախցիկի ծավալով և վարորդի հարմարավետությունը երաշխավորող էլեկտրական մեքենաների ու բեռնատարների միջոցով։
Երկար ճանապարհ՝ մեկ լիցքավորմամբ
Օգտվեք մեր առաջատար մարտկոցների տեխնոլոգիայից, որը կրճատում է լիցքավորման ժամանակը և էներգիայի սպառումը՝ հնարավորություն տալով մինչև 516 կմ ճանապարհ անցնել մեկ լիցքավորմամբ։

Անկախ այն հանգամանքից՝ դուք փոքր ձեռնարկություն եք, թե կառավարում եք մեծ ավտոպարկ, MAXUS-ն առաջարկում է այնպիսի էլեկտրական կոմերցիոն մեքենաներ, որոնք թույլ կտան անցում կատարել կանաչ տեխնոլոգիաների՝ առանց վերապահումների։ Բարձր արտադրողականություն, մեծ բեռնատարողություն և զրոյական արտանետումներ՝ մեր մեքենաները ստեղծված են՝ ձեր բիզնեսի շարունակական ու կայուն զարգացումն ապահովելու համար։
Անկախ ձեր ուղղությունից և նպատակներից՝ MAXUS-ն առաջարկում է զրոյական արտանետումներով կատարյալ մեքենաներ՝ ձեր ճանապարհն առավել հարմար դարձնելու համար։ Վայելե՛ք ապագայի վարումն արդեն այսօր՝ տպավորիչ տեսքով և էկոլոգիապես մաքուր MIFA 9 մոդելով՝ աշխարհում առաջին ամբողջովին էլեկտրական մինիվենով։
SAIC MAXUS-ի գործարանը հանդիսանում է մեր բարձր տեխնոլոգիական և գերարդյունավետ մեքենաների մշակման կենտրոնը՝ ձգտելով ավելի մաքուր և կայուն աշխարհի ձևավորմանը։
Մեր կոմերցիոն էլեկտրական մեքենաներն աչքի են ընկնում էլեգանտ, աերոդինամիկ և սլացիկ դիզայնով, խելացիորեն կազմակերպված ներքին հարդարանքով և ինտուիտիվ ֆունկցիոնալությամբ։
Ի՞նչ է իրենից ներկայացնում MAXUS-ի Intelligence Onboard համակարգը։
Այս համակարգն իրական ժամանակում տրամադրում է մեքենայի մասին կարևոր տվյալներ՝ ներառյալ գտնվելու վայրը, արագությունը, վտանգավոր իրողությունները և վարորդի վարքագիծը։ Կարևորը՝ այն ներառում է նաև էլեկտրական մեքենաներին բնորոշ տվյալներ, օրինակ՝ մարտկոցի լիցքավորման մակարդակը, լիցքավորման ժամանակը և ընթացիկ կարգավիճակը։ Այս ամենն օգնում է խելամիտ օգտագործել մեքենաների ծախսերը՝ հաշվի առնելով հեռավորությունն ու էներգիայի սպառումը, ինչպես նաև վերահսկել լիցքավորումների քանակն ու ծախսերը:
Տվյալները ներկայացվում են պարզ հաշվետվությունների տեսքով, ինչը հնարավորություն է տալիս առավել լավ պատկերացնել մեքենաների օգտագործման ձևերը և հեշտացնել անցումն էլեկտրական մեքենայի։
Համակարգը նաև փոխանցում է սխալների կոդերը՝ օգնելով բարձրացնել ավտոպարկի արդյունավետությունն ու մեքենաների անխափան շահագործումը։ Լրացուցիչ տվյալները, ինչպիսիք են մարտկոցի վիճակը, անվադողերի մաշվածությունը, սխալների կոդերը, ուղարկվում են նաև MAXUS-ին՝ մոդելների շարունակական կատարելագործումն ապահովելու համար։
Ինչպե՞ս է MAXUS-ի Intelligence Onboard-ը համագործակցում ավտոպարկերի հետ։
MAXUS-ի հետ համագործակցող ավտոպարկերը կարող են լիարժեք օգտվել Intelligence Onboard լուծումից, որն իրական ժամանակում տվյալներ է ապահովում՝ Geotab ծրագրային ապահովման միջոցով։
Հիմնական բնութագրերը ներառում են.
Ի՞նչ անվտանգության չափանիշների են համապատասխանում MAXUS էլեկտրամեքենաները։
Անվտանգությունն առաջնահերթություն է MAXUS-ի համար։ Մեր մեքենաները համապատասխանում են վթարների կանխարգելմանն ուղղված՝ կոմերցիոն մեքենաների եվրոպական անվտանգության չափանիշներին։ Ստանդարտ կոմպլեկտացիայի մեջ մտնում են վարորդին օժանդակող առաջատար համակարգերը և վերջին սերնդի ESP՝ մեքենայի էլեկտրական կայունացման համակարգը, ապահովելով վստահություն և հարմարավետություն ցանկացած իրավիճակում։
Ի՞նչ պարբերականությամբ են սպասարկման կարիք ունենում մեքենաները։
eDELIVER 3 և eDELIVER 9 մոդելների համար սպասարկումը պահանջվում է յուրաքանչյուր 24 ամիսը մեկ կամ 30,000 կմ վազքից հետո՝ կախված նրանից, թե որն ավելի շուտ վրա կհասնի: MAXUS-ի պաշտոնական ներկայացուցիչները լավագույնս պատրաստված են՝ ձեր eDELIVER մեքենաները սպասարկելու, վերանորոգելու և կարգավորելու համար՝ առաջարկելով մեկ տարվա երաշխիք օրիգինալ պահեստամասերի համար։ Ըստ կարգավիճակի՝ կարող են կիրառվել լրացուցիչ պայմաններ։
Զգացե՛ք տարբերությունն Intelligence Onboard համակարգով MAXUS-ի ընդամենը մեկ թեստ-դրայվի միջոցով։

Ավելի հեշտ անցում կատարեք էլեկտրական մեքենայի՝ MAXUS-ի Intelligence Onboard համակարգի միջոցով։ Ստացե՛ք տվյալներ ձեր մեքենայի գտնվելու վայրի, արագության և կարևոր գործողությունների վերաբերյալ իրական ժամանակում։
Ներբեռնե՛ք բրոշյուրը՝ ավելին իմանալու համար։
SAIC Maxus-ը միջազգային ավտոմոբիլային բրենդ է, որը պատկանում է SAIC Motor-ին և մասնագիտացած է էլեկտրական կոմերցիոն, ընտանեկան և բազմաֆունկցիոնալ ավտոմեքենաների արտադրության մեջ։
Ներկայացված են eDELIVER 3 և eDELIVER 9 էլեկտրական բեռնատարները, MIFA 7 և MIFA 9 մինիվենները, ինչպես նաև էլեկտրական eTERRON 9 և դիզելային T60 MAX պիկապները։
eDELIVER 3-ն ավելի կոմպակտ քաղաքային բեռնատար է, մինչդեռ eDELIVER 9 մոդելը առաջարկում է ավելի մեծ ծավալ՝ նախատեսված ավելի լայն բիզնես կիրառության համար։
MIFA 9-ն ավելի մեծ և պրեմիում դասի մինիվեն է՝ նախատեսված բարձրակարգ ուղևորափոխադրումների համար, իսկ MIFA 7-ն ավելի կոմպակտ և ընտանեկան տարբերակ է։
Եթե eTERRON 9-ը լիովին էլեկտրական պիկապ է, որն ապահովում է մինչև 430 կմ ընթացք և արագ լիցքավորման հնարավորություն, T60 MAX-ը հագեցած է հզոր դիզելային շարժիչով՝ նախատեսված նրանց համար, ովքեր նախապատվությունը տալիս են ավանդական վառելիքին և բարձր քարշող ուժին արտաճանապարհային պայմաններում:
Ընթացքի պաշարը տատանվում է՝ սկսած eDELIVER 3-ի 240 կմ-ից և eDELIVER 9-ի 350 կմ-ից, մինչև eTERRON 9 պիկապի 430 կմ-ը: Իսկ ամենատարողունակ մոդելներն են MIFA 7-ը և MIFA 9-ը, որոնք մեկ լիցքավորմամբ ապահովում են համապատասխանաբար մինչև 480 կմ և 560 կմ վազք:
DC արագ լիցքավորման կայաններից MIFA 9-ի լիցքավորումը տևում է մոտ 30-35 րոպե, MIFA 7-ինը և eTERRON 9 պիկապինը՝ մոտ 40 րոպե, իսկ eDELIVER 3 և 9 մոդելներինը՝ մոտ 1 ժամ։
Intelligence On Board-ը SAIC Maxus-ի խելացի կառավարման համակարգն է, որն ապահովում է մեքենայի վիճակի, լիցքավորման, ընթացքի և շահագործման տվյալների վերահսկում՝ բարձրացնելով արդյունավետությունն ու հարմարավետությունը։
Maxus ավտոմեքենաների վրա տրամադրվում է գործարանային երաշխիք, որը ներառում է մեքենայի հիմնական հանգույցներն ու համակարգերը՝ ըստ սահմանված տարիների կամ վազքի սահմանաչափի, ինչպես նաև էլեկտրական մարտկոցի առանձին երաշխիքային պայմաններ։
Auto Gallery-ն առաջարկում է ձեռք բերել նոր Maxus մեքենա՝ ձեր հին ավտոմեքենան օգտագործելով որպես կանխավճար։
Buyback-ը հետգնման համակարգ է, որի շնորհիվ կարող եք 5 տարի անց գնել նոր Maxus մեքենա՝ հին ավտոմեքենան վերադարձնելով սրահ և վճարելով միայն գնի տարբերությունը։
Թեստ-դրայվը հնարավորություն է տալիս նստել ղեկին և անվճար փորձարկել ձեր նախընտրած մեքենան։ Թեստ-դրայվ-ի հայտը կարող եք թողնել Auto Gallery-ի կայքի համանուն բաժնում։