Բարելավեք ձեր էլեկտրական մեքենայի կամ էլեյկտրամոբիլների ավտոպարկի արտադրողականույունը տեղեկատվական Iintelligence Onboard տեղեկատվական ծառայության օգնությամբ, որը ցույց է տալիս էներգիայի օգտագործումը, լիցքավորման ժամանակը, վարորդի գտնվելու վայրը և վարքագիծը։
Օգտվեք մեր՝ շուկայում առաջատար մարտկոցների տեխնոլոգիայից, որը նվազեցնում է լիցքավորման ժամանակը և էներգիայի օգտագործումը և թույլ է տալիս անցնել մինչև 323 մղոն հեռավորություն մինչև վերալիցքավորումը։
Բարձրացրեք ձեր՝ կայուն զարգացման ապահովման պատասխանատվությունը նոր մակարդակի էլեկտրական կոմերցիոն բեռնատարների օգնությամբ, որոնք վարելու ընթացքում չեն արտադրում CO2 արտանետումներ։
Նվազեցնել աշխատանքը և վարելու ժամանակը էլեկտրական մեքենաների և բեռնատարների օգնությամբ, որոնք նախատեսված են բարձր ծանրաբեռնվածություն և բեռնաթափման առավելագույն տարածություն ապահովելու և վարորդի հարմարավետության և վերահսկման համար։
Կրկնակի լիցքավորման ռեժիմ մշտական և փոփոխական հոսանքից՝ 45 րոպեում լիցքավորվում է էլեկտրականության 80%, 80 րոպեում կարող է լիցքավորվոլ մինչև 100% (հիմնված է eDELIVER 9 մոդելի վրա)։
Անվտանգությունն առաջնային է, և MAXUS ավտոմեքենաները համապատասխանում են կոմերցիոն ավտոմեքենաների նախագծմանն առնչվող եվրոպական բոլոր ստանդարտներին։ Ստանդարտ կոմպլեկտացիայում առկա վարորդին օգնելու համար նախատեսված կարգավորման էլեկտրոնային համակարգը (ESP) էլեկտրոնային վերջին սերնդի ծրագրով ապահովում է հարմարավետություն և հանգստություն ցանկացած իրավիճակում։
Ձեր MAXUS – ը ցույց կտա լիցքավորման կարգավիճակը վահանակի վրա և կհաղորդի, թե երբ է մարտկոցն ամբողջությամբ լիցքավորված
MAXUS մեքենայի լիցքավորման ժամանակը տատանվում է՝ կախված մարտկոցի հզորությունից և օգտագործվող լիցքավորիչի տեսակից։ eDELIVER 3- ի ամբողջական լիցքավորման համար պահանջվում է մոտավորապես 5 ժամ՝ 7 կվտ հզորությամբ լիցքավորիչ օգտագործելու դեպքում
Դուք կարող եք լիցքավորել ձեր MAXUS մեքենան տանը՝ օգտագործելով ստանդարտ պատի վարդակ կամ հատուկ լիցքավորման կայան
Ոչ, դուք չեք կարող լիցքավորել ձեր MAXUS- ը վարելու ծամանակ, քանի որ մեքենայի մարտկոցը կարելի է լիցքավորել միայն այն դեպքում երբ մեքենան կանգնած է և միացված է լիցքավորման կայանին կամ պատի վարդակին
Ձեր MAXUS-ը լիցքավորելու հաճախականությունը կախված է նրանից, թե որքան հաճախ եք դուք օգտագործում մեքենան և ինչքան լիցք է մնացել մարտկոցում։ Խորհուրդ է տրվում լիցքավորել մեքենան ամեն անգամ, երբ մարտկոցի մակարդակը 20 %-ից ցածր է: